Բոբինյի
Բոբինյի ( ֆր.՝ Bobigny ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլն դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Փարիզի հյուսիսարևելյան արվարձանը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բոբինյի | |||
ֆր.՝ Bobigny[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սեն-Սեն-Դենի | ||
Մակերես | 6,77 կմ² | ||
ԲԾՄ | 45 մետր | ||
Բնակչություն | ▲55 056 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 93000[3] | ||
Պաշտոնական կայք | bobigny.fr(ֆր.) և actesweb-bobigny.siib.fr(ֆր.) | ||
| |||
Ժողովրդագրություն
խմբագրելՀամայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 47 492 (այդ ցուցանիշով դեպարտամենտում զբաղեցնում է 11-րդ տեղը[4])։ Մեծ թիվ են կազմում Մաղրիբից և ենթասահարայական Աֆրիկայից ներգաղթածներն ու վերջիններիս ժառանգները։
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
Տրանսպորտ
խմբագրելԲոբինյիում կա Փարիզի մետրոյի երկու կայարան՝ Բոբինյի — Պանտեն — Ռայմոն Կենո և Բոբինյի —Պաբլո Պիկասո ( գիծ 5 )։ Բոբինյիով է անցնում նաև տրամվայի T1 գիծը, որն այդ քաղաքը կապում է Անյերի և Նուազի լը Սեկի հետ։ Գործում է Դը Բոբինյի ատելիեն, որն սպասարկում է երկու գծերը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՔաղաքում կան Լենինի բուլվար, Ստալինգրադյան փողոց և Յուրի Գագարինի պողոտա։ Կա նաև Լենինի մեդալիոն (Վիների մունիցիպալ կոնսերվատորիայի ճակատին)։
Աշխատանքի բորսան բացվել է 1978 թվականի մայիսի 2-ին։ Այն կառուցվել է Բրազիլիա քաղաքի հատակագծի հեղինակ, բրազիլացի նշանավոր ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։
Բոբինյիում են տեղի ունենում «Բոլոր կատակները մի կողմ » և « Թաքնվածը » ֆիլմերի գործողությունները։
Անվանի անձինք
խմբագրել- Շառլ Իտանժ (ծնվ. 1982 թ.) - ֆրանսիացի և կամերունցի ֆուտբոլիստ
- Գաել Մոնֆիս (ծնվ. 1986 թ.) - ֆրանսիացի թենիսիստ
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Բոբինյին 20-րդ դարասկզբին
-
Բոբինյի-Պաբլո Պիկասո կայարանը
-
Հանրապետության փողոցը 1900-ական թվականներին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Populations légales 2019: 93 Seine-Saint-Denis, INSEE
- ↑ Cassini-Ehess|2939|Bobigny
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ 7,0 7,1 «Relations internationales et culture de paix». Ville de Bobigny (official site). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Die Partnerstädte der Landeshauptstadt Potsdam». potsdam.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պորտալը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբինյի» հոդվածին։ |