Աշխատանքի բորսա, պետական հիմնարկություն, որը բնակչության զբաղվածության բնագավառում իրագործում է պետական քաղաքականություն։ Աշխատանքի բորսան դա ֆիրմաների ու աշխատողների միջև միջնորդական ֆունկցիա իրականացնող հիմնարկություն է, որն ինֆորմացիա է հավաքում ազատ աշխատատեղեր առկայության, դրանց ստեղծմամ, կադրերի պատրաստման, վերապատրաստման և տեղաշարժի վերաբերյալ։ Աշխատանքի բորսան կանոնավոր կերպով աշխատանքի շուկայում իրականացնում է միջնորդական գործառնություններ, գրանցում է գործազուրկներին, օգնում նրանց գտնելու համապատասխան աշխատանք։ Նման գործարքները ձևակերպվում են կոլեկտիվ կամ անհատական պայմանագրերի հիման վրա, որտեղ սահմանվում են աշխատանքի ծավալը, պայմանները, աշխատօրվա, արձակուրդների տևողությունը, աշխատավարձի չափը և այլն։ Աշխատանքի շուկայի ձևավորման պայմաններն են հանդիսանում աշխատուժի նկատմամբ նյութական կայուն խթանների ստեղծումը, կադրերի որակավորումը, աշխատանքի նկատմամբ պահանջարկն ու հեղինակությունը և այլն։ Այն իրացնում է աշխատողների ու ֆիրմաների շահերը, սոցիալական օգնություն է ցույց տալիս գործազուրկներին։

Աշխատանքի բորսաները լայն զարգացում ստացան հատկապես 20–րդ դարի կեսերին, որոնք իրենց բաժինները, մասնավոր գործակալություններն ու միջնորդական բյուրոներն ունեն երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում։ Դրանք սիստեմատիկաբար վերլուծում են էկոնոմիկայի իրավիճակը, մշակում են զբաղվածության ծրագրեր, կազմակերպում աշխատուժի ռացիոնալ զբաղվածության վերաբերյալ կոնսուլտացիաներ և այլն։

ԱղբյուրներԽմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ