Բնության մեջ անոմալ ձայնային երևույթներ

Ձայնային անոմալիաներ (անգլ.՝ The Hum), մի շարք անոմալ երևույթների ընդհանրական անվանում, որը կապված է ցածր հաճախականության մշտական կամ պարբերական աղմուկի հետ։ Վերջինս լսելի է միայն բնակչության մի մասի համար[1]։ Նման անոմալ երևույթները ֆիքսվել են աշխարհագրական տարբեր կետերում։ Որոշ դեպքերում տարօրինակ ձայնի աղբյուրը հայտնաբերվել է։ Օրինակ, Հավայան կղզիներում լսելի աղմուկը կապված էր հրաբխի գործունեության հետ։ Այն լսելի է եղել մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա։

Սովորաբար աղմուկը վկաների կողմից նկարագրվում է որպես դիզելային մարտկոցի ձայն, որն աշխատում է ապարդյուն։ Որպես կանոն, այն հնարավոր չէ ձայնագրել և, ամենակարևորը, ճշգրիտ պարզել դրա աղբյուրը։

Կոնկրետ անոմալ երևույթի անվանումը հաճախ կապվում է այն տեղանքի հետ, որտեղ այն ֆիքսվել է։ Որպես օրինակ կարող է ծառայել Նյու Մեքսիկո նահանգի Թաոս քաղաքում ֆիքսված «Թաոսի աղմուկը»[2]։

«Թաոսի աղմուկ» խմբագրել

Արդեն բազում տարիներ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Թաոս քաղաքի բնակիչները լսում են անապատից լսվող անհայտ ծագման ցածր հաճախականությամբ աղմուկը[3]։ Այսպես կոչված «Թաոսի աղմուկը» կամ «Թաոսի թնդյունը» (անգլ.՝ Taos hum) զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ մամուլի կողմից «ամենաշատ հիշատակվող աղմուկների շարքում»[4]։ Թնդյունը նման է ավտոմայրուղով շարժվող ծանր տեխնիկայի ձայնին, չնայած քաղաքի և ոչ մի շրջանում չկար խոշոր ավտոճանապարհ։

Ֆենոմենի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն լսում են միայն տեղացիները։ Քաղաք ժամանած զբոսաշրջիկները գերճնշող մեծամասնությունը չի լսում աղմուկը։ Այն ուսումնասիրած գիտնականները, այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել աղմուկի աղբյուրը։ Գիտնականները միայն ենթադրել են, որ աղմուկի առաջացման պատճառ կարող են լինել էլեկտրահաղորդման օդային գծերը, որոնք անցնում էին քաղաքի մոտով։

Թաոսի աղմուկը ցուցադրվել է «Անբացատրելի երևույթներ» հաղորդման ժամանակ[5]։ Ըստ «LiveScience» ամսագրի՝ այն զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը «10 անբացատրելի երևույթների» շարքում[6]։

«Բրիսթոլի աղմուկ» խմբագրել

Մեծ Բրիտանիայում անոմալ ձայնային ամենահայտնի աղմուկը համարվում է, այսպես կոչված, «Բրիսթոլի աղմուկը», որը թերթերում նկարագրվել է 1970-ական թվականների վերջին։ Թերթերից մեկն ընթերցողներին դիմել է հետևյալ վերնագրով՝ «Դուք լսե՞լ եք Աղմուկը»։ Գրեթե 800 մարդ հաստատել է, որ իրենք լսել են աղմուկը[7]։

«Ապոկալիպսիսի ձայները» խմբագրել

«Ապոկալիպսիսի ձայները», հայտնի է նաև «Երկրի ճռռոց», «Երկրի վնգստոց», «Երկրի թնդյուն», «Երկրի աղմուկ» անվանումներով, տերմին է, որով բնութագրվում են այն ձայնային անոմալիաները, որոնք ֆիքսվել են Երկիր մոլորակի տարբեր հատվածներում[8]։ Ի տարբերություն համանման այլ երևույթների, այն հնարավոր է ձայնագրել։ Բացի այդ, մեծ է այն մարդկանց թիվը, որոնք լսել են աղմուկը։

Առաջին անգամ «թնդոցը» ֆիքսվել է 2011 թվականի ամռանը։ Գիտնականները տարբեր կերպ են փորձում բացատրել այս ֆենոմենը։ Որոշները հղում են կատարում հոգեբանական գործոնների վրա, ինչպես օրինակ, «Նովայա Ռոսիա» կայքը պնդում է, որ այդ տարբերակը առաջ է քաշում Չիկագոյի համալսարանի հոգեբան Նիլ Ջոնսոնը[9]։ Մյուսները կարծում են, որ դրանք ձայնային հալյուցինացիաներ կամ էլ ձայնային երևույթների ոչ ճիշտ գնահատականներ էին[10]։

Ադրբեջանցի էզոթերիկ-էքստրասենս Վ․ Ալեքպերովը «Day.az» տեղեկատվական կայքին հայտնել է, որ ոմն պրոֆեսոր Մարտին Սթենվիլի կարծիքով «ապոկալիպսիսի ձայնը» խոսում է բևեռների փոփոխության մասին[11]։

Երկրաբանական և շրջակա միջավայրի գլոբալ փոփոխությունների միջազգային կոմիտեի նախագահ (GEOCHANGE, Մյունխեն), պրոֆեսոր Էլչին Հալիլովի կարծիքով, ակուստիկ-գրավիտացիոն ալիքների այդպիսի հզոր երևույթների աղբյուր կարող էին դառնալ լայնամասշտաբ էներգետիկ գործընթացները։ Այդպիսի գործընթացների թվին կարող են դասվել Արեգակի վրա տեղի ունեցող խոշոր պայթյունները և դրանց արդյունքում առաջացող էներգետիկ ահռելի հոսանքները, որոնք հասնելով Երկիր մոլորակի մակերևույթին, ապակայունացնում են մագնիսոլորտը, իոնոլորտը և մթնոլորտի վերջին շերտը[12]։

«Ուինսորի աղմուկ» խմբագրել

Կանադայի Ուինսոր քաղաքում պարբերաբար (շաբաթը 3-4 գիշերը, ամենաշատը լսվել է 2011 թվականի ամռանը) լսվում է պարզ տարբերակելի աղմուկ, որի մասին վկաները նշում էին «համ լսում ես, համ էլ զգում ես»։ Ենթադրվում է, որ դրա աղբյուր կարող է լինել բարձր հաճախականության ռադիոալիքների իոնոսֆերային ցրման հետազոտական ծրագրի (HAARP) աշխատանքը։ Կառավարությունը հետաքրքրվել է ֆենոմենով և որոշ մասնագետների ուղարկել՝ համապատասխան չափումների իրականացման համար[13]։

«Օքլենդի աղմուկ» խմբագրել

2006 թվականի նոյեմբերի 15-ին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Մասեյի համալսարանի դոկտոր Թոմ Մոյերը ձայնագրել է «Օքլենդի աղմուկը» և հրապարակել համալսարանի կայքում[14][15][16]։

Հնարավոր բացատրություններ խմբագրել

Առաջ են քաշվել տարօրինակ աղմուկները բացատրող հնարավոր բացատրություններ․

2009 թվականին Քեմբրիջի հիվանդանոցի աուդիոլոգիայի բաժնի ղեկավար, դոկտոր Դևիդ Բագլին հայտարարել է, որ, իր գնահատականներով, քառորդ դեպքերում կարելի է հայտնաբերել որևէ բնածին աղբյուր։ Մնացած դեպքերում վկաներն ուղղակի ուշադրությունը կենտրոնացնում են «անվնաս» ձայնային հնչյունների վրա[7]։

Տինիտուս խմբագրել

Տինիտուսն առաջանում է նյարդային համակարգում՝ առանց արտաքին աղբյուրների ազդեցության։ Սույն տեսությունը ի վիճակի չէ բացատրել, թե ինչու անոմալ ձայնային երևույթները կարող են ֆիքսվել միայն Երկիր մոլորակի կոնկրետ վայրերում։ Աղմուկի ֆիքսման վայրի մոտ ապրող բնակչության մոտ կարող է գոյություն ունենալ ցածր հաճախականության ընկալման ցածր ցուցանիշ կամ այլ ինդիվիդուալ առանձնահատկություններ, որոնց շնորհիվ միայն նրանք կարող են լսել։

Սպոնտան օտոակուստիկ էմիսիաներ խմբագրել

Մարդու ականջներն ստեղծում են սեփական աղմուկ, որոնք կոչվում են սպոնտան օտոակուստիկ էմիսիաներ։ Դրանք կարող են ընկալել միայն մարդկանց 30 %-ը։ Էմիսիան մարդ զգում էր թույլ ձայնի կամ բզզոցի տեսքով։ Այն առավել լավ ընկալելի է կատարյալ լռության պարագայում, սակայն մարդկանց մեծ մասը դրանք չեն նկատում կամ լսում։

Օվկիանոսի ալիքներ խմբագրել

«Earthscope USArray-ի» հետազոտողները հայտնաբերել են ինֆրաձայնային աղմուկների շարք, որոնք առաջանում են համաշխարհային երկու օվկիանոսների ալիքների բախման արդյունքում։ Գործնականում առաջացող ձայնը կարող է տարածվել ողջ երկրագնդով մեկ։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

  • «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի «Sci-Fi», «Drive» և «Babylon» սերիաներում խոսվում է բնության մեջ հանդիպող անոմալ ձայնային երևույթների մասին։
  • «Խորհել ինչպես հանցագործը» հեռուստասերիալի «Ոչ միանշանակ ազդակներ» անվանումը կրող N298 սերիայի մեջ խոսվում է բնության մեջ հանդիպող անոմալ ձայնային երևույթների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wagner, Stephen (2008). «Unexplained Sounds». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Bondi’s mystery noise maker
  3. «Таосский шум»
  4. Рейтинг самых необычных в мире явлений
  5. «Taos hum», Unexplained events, Unsolved Mysteries.
  6. «Top Ten Unexplained Phenomena», Strange news, Live Science.
  7. 7,0 7,1 Alexander, James (2009 թ․ մայիսի 19). «Have you heard 'the Hum'?». BBC News. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  8. Звуки апокалипсиса будоражат человечество
  9. Звуки апокалипсиса слышат во всех концах Земли Արխիվացված 2012-05-08 Wayback Machine
  10. Взгляд за грань
  11. Азербайджанский исследователь прокомментировал «звуки апокалипсиса», услышанные в Баку
  12. Ученые объяснили происхождение «звуков Апокалипсиса»
  13. См. передачу из цикла «Джо Роган: вопросы обо всем: климатическое оружие» (Discovery Science, 2014)
  14. Moir, Tom (2006 թ․ նոյեմբերի 15). «Auckland North Shore Hum». T.J.Moir Personal pages. University of Massey. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
  15. Hutcheon, Stephen (2006 թ․ նոյեմբերի 17). «Mystery humming sound captured». Sydney Morning Herald. Fairfax. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. Hutcheon, Stephen (2006 թ․ հոկտեմբերի 26). «Mystery noise is a real humdinger». Sydney Morning Herald. Fairfax. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել