Ռոմբային համակարգ, ստորին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է երեք հատուկ ուղղություններով, որոնք համընկնում են երկրորդ կարգի առանցքի կամ համաչափության հարթությունների նկատմամբ տարված նորմալների հետ։ Ռոմբային համակարգին են պատկանում համաչափության 3 տեսակ (ռոմբա-բուրգային — mm, ռոմբա-տետրաէդրային-222, ռոմբա-երկբուրգային — mmm)։ Ռոմբային համակարգի բյուրեղներին հատուկ է ուղղանկյուն կոորդինատային համակարգը, որի առանցքները համընկնում են բյուրեղի հատուկ ուղղությունների հետ։ Բյուրեղացանցի պարամետրերն են՝ ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 699
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմբային համակարգ» հոդվածին։