Միաբյուրեղ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միաբյուրեղ, անընդհատ բյուրեղային ցանցով և հատկությունների անիզոտրոպությամբ բնութագրվող առանձին համասեռ բյուրեղ։ Արհեստականորեն աճեցնում են հալույթներից, լուծույթներից, գոլորշիներից, ինչպես նաև պինդ վիճակում գտնվող նյութից։ Միաբյուրեղների արտաքին ձևը կախված է ատոմաբյուրեղական կառուցվածքից և բյուրեղացման պայմաններից։ Գոյություն ունեն նաև բնական միաբյուրեղներ, օրինակ, քվարցի, քարաղի, իսլանդական սպաթի, ալմաստի միաբյուրեղները։ Արտաքին ներգործությունների (լույս, ջերմաստիճան, ճնշում ևն) ազդեցությամբ միաբյուրեղները կարող են փոխել իրենց հատկությունները, այդ պատճառով դրանցից պատրաստված սարքերը լայնորեն կիրառվում են ռադի էլեկտրոնիկայում, քվանտային էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, ձայնագրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։ |