Բյուլ-Բյուլի տուն-թանգարան
Բյուլ-Բյուլի տուն-թանգարան (ադրբ.՝ Bül-bülün xatirə muzeyi), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ադրբեջանցի օպերային երգիչ Բյուլ-Բյուլի հիշատակի թանգարանը բաղկացած է համալիրից, որն արտացոլում է նրա կյանքն ու գործունեությունը։ Թանգարանը գտնվում է Բաքվում, Բյուլ-Բյուլի 15 հասցեում։
Բյուլ-Բյուլի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Հասցե | Սաբաիլ, Բյուլբյուլ 15, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրվել է | 1976 |
Տնօրեն | Ճաբբարովա Ֆարգանա |
Կայք | bulbulmuseum.az |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1976 թվականին։ 1982 թ. հունիսի 10-ին տեղի է ունեցել Բյուլ-Բյուլի թանգարանի բացումը[1]։ 1977 թ. հուլիսի 1-ին թանգարանի տնօրենն է նշանակվել նրա կինը՝ Մամեդովա Ա. Ռ.: Բյուլ-Բյուլը 1937-1961 թթ.՝ մինչև իր կյանքի վերջը, ապրել և ստեղծագործել է այս տանը։ 1983 թվականի հուլիսի 29-ին հանդիսավոր կերպով տեղի է ունեցել տուն-թանգարանի մասնաճյուղի բացումը Շուշի քաղաքում։
-
Բյուլ-Բյուլի գրասենյակ, անձնական գրադարան
-
Ցուցահանդեսային սենյակ
-
Հյուրասենյակ,
Թանգարանի հավաքածուն
խմբագրելԹանգարանում պահվում են արվեստի գործեր, ինչպես նաև Բյուլ-Բյուլի հավաքածուն։ Թանգարանն ունի 4 ցուցահանդեսային սենյակ։ Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են փաստաթղթեր և նյութեր Բյուլ-Բյուլի ստեղծագործական գործունեության մասին, այդ թվում բնօրինակ ձեռագրեր, լուսանկարներ, նշումներ, գրքեր, արվեստի գործեր և անձնական իրեր[2]։
-
Թանգարանի ցուցահանդեսները
-
Թանգարանի ցուցահանդեսները
-
Օրացույց
-
Բյուլ-Բյուլի մետալները և օրդենները
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տուն-թանգարանները Բաքվում
- ↑ А.Р.Мамедова. Маэстро Бюль-Бюль. — Баку: Нагыл Еви, 2009. — 247 с