Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան
Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան (ադրբ.՝ Müasir İncəsənət muzeyi), արվեստի թանգարան Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։
Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Վայր | Ադրբեջան |
Հասցե | AZ 1025, Յուսիֆ Սաֆարով փողոց, 5 |
Հիմնադրվել է | մարտի 20, 2009 |
Կայք | mim.az |
Թանգարանը բացվել է 2009 թվականի մարտի 20-ին։ Թանգարանը ունի ադրբեջանցի ժամանակակից նկարիչների և քանդակագործների ավելի քան 800 աշխատանքներ, որոնք հիմնականում ստեղծագործում են ավանգարդ ոճով։
Բաքվի ժամանակակից արվեստի թանգարանում պահվում են աշխատանքներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Սատար Բահլուլզադենը, Բեյուկագա Միրզազադենը, Էլմիրա Շախտանտիսկայան, Թայիր Սալախովը, Օմար Էլդարովը, Նադար Աբդուրհմանովը և այլք։
Առանձին սրահում ներկայացված են նաև արևմտյան ավագարդ ոճով ստեղծագործող արվեստագետների նշանավոր աշխատանքները։ Այդ սրահի շխատանքների հեղինակներից են իսպանացի նկարիչներ Սալվադոր Դալին և Պաբլո Պիկասոն, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը և այլք[1]։
Թանգարանի նախագծման հեղինակը հայտնի նկարիչ Ալթայ Սադիխզադեն է։ Թանգարանը ներառում է նաև մանկական արվեստի սենյակ, գրադարան, վիդեո դահլիճ, ռեստորան և արվեստին նվիրված սրճարան։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի առաջին տիկինը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրային։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բաքվի ժամանակակից արվեստի թանգարանի պատմություն(ադրբ.) // Թանգարանի պաշտոնական կայքը.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт (ադրբ.) (ռուս.) (անգլ.)
- Музей Современного Искусства Արխիվացված 2012-04-03 Wayback Machine (ռուս.)
- Фото Музея Современного Искусства в Баку (ռուս.)
- Музей современного искусства в Баку - ФОТОСЕССИЯ (ռուս.)
- В Музее современного искусства открылась выставка фоторабот (ռուս.)
- Президент Азербайджана Ильхам Алиев и первая леди Мехрибан Алиева приняли участие в презентации издания «Азербайджан» (ռուս.)