Ագնես Բյորիեսոն (շվեդ.՝ Agnes Börjesson, ամբողջական անունը` Ագնետա (Ագնես) Ֆրեդրիկա Բյորիեսոն, շվեդ.՝ Agneta (Agnes) Fredrika Börjesson, մայիսի 1, 1827(1827-05-01)[1][2][3], Ուփսալա, Շվեդիա - հունվարի 26, 1900(1900-01-26)[4][3], Ալասիո, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա), շվեդ նկարիչ։

Ագնես Բյորիեսոն
Ծնվել էմայիսի 1, 1827(1827-05-01)[1][2][3]
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա
Վախճանվել էհունվարի 26, 1900(1900-01-26)[4][3] (72 տարեկան)
Մահվան վայրԱլասիո, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչԿոնստանտին Հանսեն և Ben Vautier?
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրՅոհան Բյորիեսոն
 Agnes Börjesson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ագնես Բյորիեսոնը ծնվել է 1827 թվականի մայիսի 1-ին, Ուփսալայում Յոհան Բյորիեսոնի և նրա կնոջ՝ հնագույն Ֆոկ ընտանիքից սերված Բերնդտ Ֆոկի դուստր Ֆրեդրիկա Գուստավա Ֆոկի ընտանիքում։ 1849 թվականին Ագնեսը դարձավ այն չորս աշակերտներից մեկը, ում բացառիկ հնարավորություն ընձեռվեց սովորելու Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում, որն այդ ժամանակ փակ էր աղջիկների համար։ Մյուս աշակերտուհիների թվում էին՝ Ամալիա Լինդեգրենը, Ժանետ Մյուլլերը և Լեա Ալբորնը։ Այնուհետև Բյորիեսոնը 1852–1853 թվականներին ուսումը շարունակեց Կոպենհագենում Կոնստանտին Հանսենի մոտ, 1853–1856 թվականներին Ստոկհոլմում՝ Յոհան Բոկլունդի մոտ, ապա Փարիզում և Դյուսելդորֆում։ 1865 թվականին նա եղել է Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ Բենջամին Վոտիեի աշակերտուհին։ 1865 թվականին Փարիզում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Բյորիեսոնը մեկնում է Իտալիա, որտեղից կարճ ժամանակով վերադառնում է Դյուսելդորֆ՝ Վիլհելմ Զոնից մասնավոր դասեր ստանալու նպատակով։

Վերջապես, Ագնես Բյորիեսոնը բնակություն է հաստատում Հռոմում և որոշ ժամանակ ապրում իր ընկերուհու՝ նկարիչ Սոֆի Ռոբինգի հետ։ Նա իր գործերն ուղարկում էր Շվեդիա և մինչև 1880 թվականը մասնակցում էր Շվեդիայի թագավորական ակադեմիայում անցկացվող ցուցահանդեսներին, որի անդամ էր դարձել 1872 թվականին։ 1873 թվականին Բյորիեսոնի գործերը ցուցադրվում են Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսում։ Նկարչի գործերից շատերը ստեղծվել են բաց երկնքի տակ, իր կարիերայի վերջին փուլում նա որդեգրել է դիվիզիոնիզմի գեղարվեստական ոճը։ Բյորիեսոնը շատ ժամանակ է անցկացրել Վենետիկում և Սիցիլիայում, կարճ ուղևորություններ է կատարել Իսպանիայում և Մարոկկոյում։ Վերջին երեք տարիներին նա բնակվում է Լիգուրիայում։

Նա մահացել է 1900 թվականի հունվարի 26-ին, իտալական Ալասիո քաղաքում։ Ագնես Բյորիեսոնի աշխատանքները կարելի է տեսնել Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում և Մալմյոյի արվեստի թանգարանում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/10796
  2. 2,0 2,1 Agnes Börjesson (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. «Verk av Agnes Börjeson i Nationalmuseums samlingar».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Բյորիեսոն» հոդվածին։