Կոնստանտին Հանսեն

դանիացի արվեստագետ

Կոնստանտին Հանսեն (դան․՝ Carl Christian Constantin Hansen, նոյեմբերի 3, 1804(1804-11-03)[1][2], Հռոմ, Իտալիա - մարտի 29, 1880(1880-03-29)[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, նկարել է տարբեր ժանրերի կտավներ՝ դիմանկարներ, պատմական, գեղանկարչություն, բնանկարներ։

Կոնստանտին Հանսեն
դան․՝ Carl Christian Constantin Hansen
Ծնվել էնոյեմբերի 3, 1804(1804-11-03)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Վախճանվել էմարտի 29, 1880(1880-03-29)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա[3]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈճԴանիայի ոսկե դար
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներA Group of Danish Artists in Rome?, The Danish Constituent Assembly?, Resting Model?, The Artist's Eldest Sister?, Vestatemplet med dets omgivelser? և Portrait of a Little Girl, Elise Købke, with a Cup in front of her?
ՈւսուցիչԳուստավ Ֆրիդրիխ ֆոն Հեչ[4], Johan Frederik Clemens?[4], Քրիստիան Ավգուստ Լորենցեն[4], Յոհան Լունդ[4], Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ[4] և Hans Hansen?[4]
ԱշակերտներSigurd Konstantin-Hansen?
Պարգևներ
ՀայրHans Hansen?
ԶավակներԷլիզա Կոնստանտին-Հանսեն, Sigurd Konstantin-Hansen?, Kristiane Konstantin-Hansen? և Thora Constantin-Hansen?
ԱզգականներEjnar Kampp?
ստորագրություն
Изображение автографа
 Constantin Hansen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հռոմում, դանիացի դիմանկարիչ Հանս Հանսենի ընտանիքում։ Մոցարտի այրին՝ Կոնստանցիա Մոցարտը եղել է նրա կնքամայրը[5]։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է հոր մոտ։ 1816 թվականին որոշելով դառնալ ճարտարապետ, ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան։ Հետագայում նա տեղափոխվել է Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգի դասարան[6]։

1834 թվականին մեկնել է Իտալիա, որտեղ մնացել է 8 տարի, ապրել է հիմնականում Հռոմում, որտեղ նկարել է քաղաքի բազմաթիվ տեսարաններ, եղել է Նեապոլում և Պոմպեյում։ Նրան առանձնահատուկ հռչակ են բերել պատմական թեմաներով նկարները և այլաբանական գեղանկարչությունը։ Հանսենը նաև նկարել է դիմանկարներ և որմնանկարներ։ Նրա դուստր Էլիզան եղել է նույնպես նկարիչ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=64&wsektion=uddannelse
  5. «Selfportrait of the artist at his easel». Jean-François Heim Gallery (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  6. Geraldine Norman Hansen Carl Christian Constantin // Nineteenth-century Painters and Painting: A Dictionary. — University of California Press, 1977. — P. 104—105.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Հանսեն» հոդվածին։