Բյարնի Բենեդիկտսոն (իսլ.՝ Bjarni Benediktsson, ապրիլի 30, 1908(1908-04-30), Ռեյկյավիկ, Իսլանդիա - հուլիսի 10, 1970(1970-07-10), Թինգվեդլիր), Իսլանդիայի վարչապետ, կառավարել է 1963 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 1970 թվականի հուլիսի 10-ը։

Բյարնի Բենեդիկտսոն
 
Կուսակցություն՝ Անկախության կուսակցություն
Կրթություն՝ Իսլանդիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր ապրիլի 30, 1908(1908-04-30)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Վախճանի օր հուլիսի 10, 1970(1970-07-10) (62 տարեկան)
Վախճանի վայր Թինգվեդլիր
Քաղաքացիություն  Իսլանդիա
 
Պարգևներ
Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ[1] «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ և Իսլանդական բազեի պարգև

Կենսագրություն խմբագրել

24 տարեկանում դարձել է Իսլանդիայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։

1934 թվականին ընտրվել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ՝ ներկայացնելով պահպանողական Անկախության կուսակցությունը։

1940-1947 թվականներին ընտրվել է որպես Ռեյկյավիկի քաղաքապետ։

1947-1956 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, դարձել է Իսլանդիայի նորաստեղծ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու նախաձեռնողներից մեկը[2]։

1956 թվականին, ձախակողմյան կառավարության ձևավորումից հետո, անցել է լրագրության։

1959 թվականին արդարադատության նախարար էր Օլաֆուր Տորսի կոալիցիոն կառավարությունում[3], որը ձևավորվել էր Անկախության կուսակցության և սոցիալ-դեմոկրատների կողմից։

1961 թվականին ընտրվել է Անկախության կուսակցության նախագահ[4]։

1963 թվականին ընտրվել է Իսլանդիայի վարչապետ[5]։ Ողբերգական կերպով մահացել է Թինգվելիրի կառավարական ամառանոցում բռնկված հրդեհի հետևանքով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://viewer.eluxemburgensia.lu/ark:70795/g2z8r8p5s/pages/3/articles/DIVL332?search=Bjarni
  2. 2,0 2,1 Williams, Moray (1970 թ․ հուլիսի 11). «A Premier Dies, with wife and grandson, in fire». The Guardian. London. էջ 3.
  3. 3. Kabinett Thors
  4. «Þingmenn». Alþingi.
  5. Kabinett Benediktsson

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Minning látinna manna». Althingi (Icelandic Parliament) (իսլանդերեն). Text of a speech in the Icelandic parliament by Sigurvin Einarsson on 10 October 1970, commemorating Bjarni
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյարնի Բենեդիկտսոն» հոդվածին։