Թինգվեդլիր
Թինգվեդլիր (իսլ.՝ Þingvellir), հովիտ Իսլանդիայի հարավ-արևմուտքում, Ռեյկյանես թերակղզու մոտ։ Համանուն ազգային պարկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
![]() | |
Տեսակ | հովիտ |
Մասն է | Golden Circle? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սյուդյուրլանդ, Բլաուսկոուգաբիգգդ և Grímsnes- og Grafningshreppur? |
Հիմնվել է | 1928 և 2004[1] |
Մակերես | 22 788,70811 հեկտար[1] |
ԲԾՄ | 120 մետր |
![]() | |
Þingvellir National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Þingvellir from the information centre.JPG | |
Երկիր | Իսլանդիա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2004 (28 նստաշրջան) |
Համար | 1152 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Պատմություն Խմբագրել
Թինգվեդլիրի հովտում, որտեղ հատվում էին Իսլանդիայի բոլոր շրջանների ճանապարհները, սկսած 930 թվականից այստեղ է գումարվել իսլանդական ժողովրդական խորհուրդը՝ Ալտինգը, որն իրականացնում էր ինչպես օրենսդիր, այնպես էլ դատական գործառույթներ։ Թինգվեդլիրի Ալտինգը Եվրոպայի հնագույն խորհրդարան է, կանոնավոր գործել է 930 թվականից մինչև 1798 թվականը, ապա լուծարվել է դանիացիների կողմից[2]։
1000 թվականից այս վայրում իսլանդացիների կողմից որոշում է ընդունվել քրիստոնեություն ընդունել։ Հենց այստեղ, Թինգվեդլիրում, 1944 թվականին հունիսի 17-ին, հռչակվել է իսլանդական պետության անկախությունը։
Երկրաբանություն Խմբագրել
1928 թվականին Իսլանդիայի հարավ-արևմուտքում հիմնադրվել է Թինգվեդլիր ազգային պարկը։ Այն ընկած է ճեղքվածքի սահմաններում և շրջապատված է ակտիվ հրաբխային գոտով։ Նրանում առանձնանում է Հեյնգիդլ հրաբուխը, որը գտնվում է Թինգվադլավաթն լճի հարավային ափին։ Վերջինս ամենամեծ բնական լիճն է Իսլանդիայում[3]։ Թինգվեդլիր այգին հատում է Էհսարաու գետը՝ ձևավորելով Էհսարաուրֆոս ջրվեժն իր տարածքում։ Մոլորակի այս կետում տեղի ունեցող տեկտոնային տեղաշարժերի արդյունքում երկրաշարժերը հաճախ են լինում[4]։ Այդ գործընթացները պայմանավորված են լիտոսֆերական թիթեղների` հյուսիսամերիկյան և եվրասիական բաժանմունքների շփման հետևանքով։
2004 թվականին Թինգվեդլիր ազգային պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է՝ որպես իսլանդական ժողովրդավարության դարաշրջանի եզակի վկայություն։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ Björnsson, Björn Th. Þingvellir. Reykjavík: Bókaútgáfa Menningarsjóðs, 1984.
- ↑ «Geology and Tectonics»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-22-ին։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Earthquakes: Iceland»։ Icelandic Meteorological Office։ Վերցված է 2008-10-05
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լուսանկարներ(ռուս.)
- Պաշտոնական կայք Archived 2016-01-31 at the Wayback Machine.(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թինգվեդլիր կատեգորիայում։ |