Բլյուխերի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Բլյուխերի փողոց (ռուս.՝ Улица Блюхера), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային ռազմական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Վասիլի Կոնստանտինովիչ Բլյուխերի (1889-1938) պատվին։ Սկիզբ է առնում Լոմոնոսովի փողոցից և ավարտվում Սևաստոպոլի խճուղու հետ հատումով։ Երկարությունը 2 կիլոմետր է։

Բլյուխերի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն2 կմ
Անվանվել էՎասիլի Բլյուխեր
Փոստային ինդեքս298600, 298604, 298607

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Բլյուխերի փողոցը սկսվում է Լոմոնոսովի փողոցից, հատում Բիրյուկովի փողոցը, Պիրոգովի փողոցը, Գրիբոյեդովի փողոցը, Ուկրաինական փողոցը, Գորկու փողոցը և ավարտվում Սևաստոպոլի խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 84 շինություն։ Երկարությունը 2 կիլոմետր է։

Բլյուխերի փողոցի փոստային դասիչներն են՝ 298600, 298604, 298607։

Փողոցն անվանվել է խորհրդային ռազմական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Վասիլի Կոնստանտինովիչ Բլյուխերի (1889-1938) պատվին։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծավալել Սամարայում։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետության ռազմական նախարար (1921–1922)։ Եղել է համառուսաստանյան կենտգործկոմի, ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմիր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, էջ 453». Վերցված է 2019 Ապրիլ 29-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել