Լոմոնոսովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոմոնոսովի փողոց (այլ կիրառումներ)

Լոմոնոսովի փողոց (ռուս.՝ Улица Ломоносова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Սկիզբ է առնում Մարշակի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից և ավարտվում շտապօգնության կայանի մոտ (թիվ 55 շենք)։ Երկարությունը 1100 մետր է։

Լոմոնոսովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1,1 կմ
Անվանվել էՄիխայիլ Լոմոնոսով
Փոստային ինդեքս298600, 298604, 298635

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Լոմոնոսովի փողոցը սկսվում է Մարշակի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից, հատում Սոխանի փողոցը, Կրայնի նրբանցքը, Բլյուխերի փողոցը, երկու անգամ Լոմոնոսովի նրբանցքը, Բիրյուկովի փողոցը և ավարտվում շտապօգնության կայանի մոտ (թիվ 55 շենք)։ Փողոցն ամբողջությամբ զուգահեռ է Վոդոպադնայա գետի հունին։ Երկարությունը 1100 մետր է։ Փողոցում կա համարակալված 47 շինություն։

Լոմոնոսովի փողոցի փոստային դասիչներն են՝ 298600, 298604 և 298635։

Փողոցն անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Բացի գիտական գործունեությունից, նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացմանը, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջեր 656-657».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել