Բիլ Նելսոն

ամերիկացի քաղաքական գործիչ

Քլարենս Ուիլյամ «Բիլ» Նելսոն II (անգլ.՝ Clarens William 'Bill' Nelson II, սեպտեմբերի 29, 1942(1942-09-29)[3], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, ճարտարագետ, ԱՄՆ-ի սենատոր Ֆլորիդա նահանգից (2001-2019)։ Իրականացրել է մեկ տիեզերական թռիչք STS-61C շաթլով (1986, «Կոլումբիա»), ։

Բիլ Նելսոն
NASA Administrator Bill Nelson Official Portrait (NHQ202105170001).jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ֆլորիդայի համալսարան, Եյլի համալսարան (1965)[1], Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց (1968)[1], տարրական դպրոց[1] և Melbourne High School? (1960)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տիեզերագնաց և փաստաբան
Դավանանք պրեսբիտերականներ[2]
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1942(1942-09-29)[3] (79 տարեկան)
Ծննդավայր Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ billnelson.senate.gov

Անձնական տվյալներ և կրթությունԽմբագրել

Նելսոնը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Նա Նաննի Մերլեի և Քլարենս Ուիլյամ Նելսոնի միակ երեխան է։ 1972 թվականին Նելսոնն ամուսնացել է Գրեյս Քավերթի հետ։ Ունեն երկու երեխա՝ Բիլ Նելսոն-կրտսեր և Նան Էլեն Նելսոն։

Պատանեկությունն անցկացրել է Ֆլորիդա նահանգի Մելբուրն քաղաքում, որտեղ 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1960 թվականին Նելսոնն ընդունվել է Ֆլորիդայի համալսարան, այնուհետև տեղափոխվել Եյլի համալսարան, որն ավարտել է 1965 թվականին՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Հետագայում Վիրջինիայի համալսարանում ստացել է իրավաբանի վկայական[4]։

Ծառայություն բանակում և քաղաքական գործունեության սկիզբԽմբագրել

1965 թվականին ընդունվել է ԱՄՆ բանակի պահեստազոր, 1968-1970 թվականներն անցկացրել է զինվորական ծառայության մեջ։ Մինչև 1971 թվականը նորից եղել է պահեստազորում։ Նրան շնորհվել է կապիտանի կոչում։

1968 թվականին Նելսոնն ընդունվել է Ֆլորիդայի փաստաբանների կոլեգիա, և 1970 թվականից զբաղվել այդ գործով Մելբուրնում։ 1971 թվականին դարձել է նահանգապետ Ռեյբին Ասքյուի օգնական՝ ըստ օրենսդրության։ 1972 թվականին Նելսոնն ընդունվել է Ներկայացուցիչների պալատ Ֆլորիդայի կողմից։ 1974 և 1976 թվականներին վերընտրվել է։ 1978 թվականին Նելսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որտեղ ծառայել է 1979-1991 թվականներին[5]։

Թռիչք դեպի տիեզերքԽմբագրել

1984 թվականին Նելսոնը մասնակցել է «Քաղաքական գործիչը տիեզերքում» ծրագրին և երկու տարի անց դարձել Կոնգրեսի երկրորդ անդամը (և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին անդամը), որը եղել է տիեզերքում։ Յուտայի սենատոր Էդվին Գարնի հետ միասին վերապատրաստվել է ՆԱՍԱ-ում։

Բիլ Նելսոնը որպես օգտակար բեռնվածության մասնագետ դարձել է 1986 թվականի հունվարի 12-18-ը STS-61C ծրագրով թռիչք կատարած «Կոլումբիա» տիեզերական շաթլի անձնակազմի անդամ[6]։ Գիտարշավի հիմնախնդիրներից մեկը ամերիկյան Satcom-K1 արբանյակի դուրս բերումն էր ուղեծիր։ «Հալլեյի գիսաստղի ակտիվ դիտարկման ծրագիր» կոչվող փորձարկումներից մեկի շրջանակներում ենթադրվում էր լուսանկարել այդ գիսաստղը 35 միլիմետրանոց տեսախցիկով թռիչքի տախտակամածի վերին պատուհանի միջով։ Բայց այս փորձը չի հաջողվել տեսախցիկի մարտկոցի հետ կապված խնդրի պատճառով[7]։

Տիեզերք թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել է 6 օր 2 ժամ 5 վայրկյան։

Հետագա քաղաքական գործունեությունԽմբագրել

1992 թվականին Նելսոնը պարտվել է Ֆլորիդայի նահանգապետական ընտրություններում։ 2000 թվականի նոյեմբերին Ֆլորիդայի կողմից հաղթել է Սենատի ընտրություններում։ 2008 թվականից գլխավորում է Սենատի ենթակոմիտեն և ղեկավարում ՆԱՍԱ-ի գործունեությունը։

2018 թվականի նոյեմբերին Նելսոնը պարտություն է կրել նահանգապետ Ռիք Սքոթից[8]։

ՄրցանակներԽմբագրել

Բիլ Նելսոնը պարգևատրվել է «Տիեզերական թռիչքի համար» շքանշանով (1986 թվական) և այլ շքանշաններով։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել