Բիլբաո 2012 (շախմատային մրցաշար)
շախմատային մրցաշար
Բիլբաո 2012՝ «Մեծ սաղավարտի» (անգլ.՝ Grand Slam) եզրափակիչ մրցաշարերից է, որի առաջին հատվածն անցկացվել է բրազիլական Սան Պաուլո քաղաքում, իսկ մյուսը` իսպանական Բիլբաո քաղաքում։ Մրցաշարը անցկացվել է 2012 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը։ Խաղային օրերն են եղել սեպտեմբերի 24-ից 26-ը և 28-ից 29-ը, հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը։
Մրցաշարի կանոնները
խմբագրել- Անցկացվում է 10 տուրով. յուրաքանչյուր խաղացող մյուսներից յուրաքանչյուրի հետ խաղում է 2 պարտիա սև և սպիտակ խաղաքարերով,
- Ժամանակը. տրվում է 90 րոպե 40 քայլի համար և ևս 60 րոպե մինչև պարտիայի ավարտը ավելացվելով 10 վ յուրաքանչյուր քայլի համար սկսած 41-րդ քայլից,
Հաղթանակի համար - 3
Ոչ ոքի արդյունքի համար - 1
Պարտության համար - 0
Մասնակիցներ
խմբագրել
|
|
Մրցափուլեր
խմբագրել
|
|
|
Մրցաշարային աղյուսակ
խմբագրել№ | Մասնակից | Երկիր | Վարկանիշ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | + | − | = | Միավոր | Տեղ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 2843 | 0 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 3 | 4 | 1 | 5 | 17 | 1 | |||
2 | Ֆաբիանո Կարուանա | Իտալիա | 2773 | 3 | 0 | 1 | 3 | 3 | 1 | 1 | 1 | 3 | 1 | 4 | 1 | 5 | 17 | 2 | |||
3 | Լևոն Արոնյան | Հայաստան | 2816 | 1 | 1 | 1 | 0 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 8 | 11 | 3 | |||
4 | Սերգեյ Կարյակին | Ռուսաստան | 2778 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 1 | 2 | 7 | 10 | 4 | |||
5 | Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2780 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 9 | 9 | 5 | |||
6 | Ֆրանսիսկո Վալիեխո Պոնս | Իսպանիա | 2697 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 4 | 6 | 6 | 6 |
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Մագնուս Կառլսենը, քանի որ նրա և Կարուանայի միջև անցկացվել է թայ-բրեյք, որտեղ հաղթել է Կառլսենը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 9-րդ տուրում Կառլսենը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ կարողացավ հաղթել Անանդին ժամանակի դասական վերահսկումով[1].: