Բժիշկը. Ավիցենայի աշակերտը

Բժիշկը. Ավիցենայի աշակերտը (անգլ.՝ The Physician, գերմ.՝ Der Medicus), 2013 թվականին նկարահանված գերմանական ֆիլմ-դրամա: Սյուժեի հիմքում Նոյ Գորդանի համանուն վեպն է[10]: Ֆիլմը համահեղինակվել և նկարահանվել է Ֆիլիպ Սթյոլցլի կողմից: Ֆիլմի կենտրոնում 11-րդ դարի անգլիական քաղաքում ապրող մի որբ է, ում մայրը մահացել է անբացատրելի հիվանդությունից: Մեծանալով` տղան երդվում է բժիշկ դառնալ և որոշում է մեկնել Պարսկաստան[11]:

Picto infobox cinema.png
Բժիշկը. Ավիցենայի աշակերտը
The Physician
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2], պատմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Թվական2013 և դեկտեմբերի 25, 2013[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորPhilipp Stölzl?[1][4][5][2][6]
ՊրոդյուսերWolf Bauer? և Nico Hofmann?[7]
Սցենարի հեղինակJan Berger?, Noah Gordon?[7] և Christoph Müller?[8]
ԴերակատարներAaron Kissiov?[9], Բեն Քինգսլի[4][9], Էմմա Ռիգբի[9], Օլիվիե Մարտինես[4][9], Ստելլան Սկարսգորդ[4][9], Tom Payne?[9][2], Michael Marcus?[9], Elyas M'Barek?[9], Ֆարի Յարդիմ[9], Մաքրամ Խուրի[9], Stanley Townsend?[9], Ramin Yazdani?[8], Sybille Schedwill?[8], Վիլֆրիդ Հոխհոլդինգեր[8], Ercan Durmaz?[8], Բարբարա Ֆիլիպ[8] և Claudia Fritzsche?[8]
ՕպերատորHagen Bogdanski?
ԵրաժշտությունIngo Ludwig Frenzel?
ՄոնտաժSven Budelmann?
Պատմվածքի վայրԻրան
Նկարահանման վայրԲեռլին
ԿինոընկերությունUniversum Film AG?
Տևողություն150 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Անգլիայի թագավորություն, 11-րդ դար: Այն բանից հետո, երբ տասնմեկամյա Ռոբերտ Կոուլի մայրը մահանում է ստամոքսի հիվանդությունից, տղան խնդրում է թափառական հեքիմ Բարբերին դառնալ նրա ուղեկիցը, և վերջինս նրան սովորեցնում է իր արհեստը: Բայց շուտով այդ ամենը Ռոբերտին չի բավականացնում, քանի որ նա հասկանում է, որ շատ հիվանդությունների դեպքում այդպիսի կարողություններն անզոր են: Հեքիմ Բարբեռի կուրությունը բուժած հրեա բժիշկներից նա իմանում է, որ հեռու արևելքում` Պարսկաստանում, ապրում է աշխարհի մեծագույն բժիշկը` Ավիցեննան: Ռոբերտը անցնում է Ֆրանսիայով, Միջերկրական ծովի տարածքով և Եգիպտոսով, որպեսզի հասնի իր նպատակին:

Ճանապարհը երկար էր և վտանգավոր: Կոուլը իրեն հրեա է ներկայացնում, ինքն իրեն թլպատում է և իրեն կոչում Բենիամինի որդի Իեսիեյ` ի պատիվ հրեա երեխաների, որոնք ցույց էին տվել արևելքի ճանապարհը: Ռոբերտը Եգիպտոսից Պարսկաստան գնում է քարավանով` ճանապարհին ծանոթանալով գեղեցկուհի Ռեբեկայի հետ, որը պետք է դառնար հարուստ հրեա Բար-Կապարի կինը: Ճանապարհին ավազե փոթորիկը սպանում է ճանապարհորդներին, և միայն Ռոբերտին է հաջողվում հասնել Սպահան:

Արդեն քաղաքում Ռոբը դիմում է Ավիցենայի մեդրեսե` իրեն որպես աշակերտ ընդունելու խնդրանքով, սակայն արդյունքում դուրս է հրավիրվում քարտուղարի կողմից, իսկ պահակախումբը ծեծում է անգլիացուն: Ավիցենան նրան հանդիպում է փողոցում, բժշկական օգնություն է ցուցաբերում և տեսնելով երիտասարդի հետաքրքրությունը դեպի բժշկությունը` համաձայնում է ուսուցանել նրան: Ապրելու համար գումար չունենալու պատճառով Ռոբերտը շարունակում է հրեա ձևանալ և ապաստան է գտնում հրեական համայնքում, որտեղ իմանում է, որ Ռեբեկան չի մահացել և փրկվել է քարավանի ուղեկցորդի կողմից: Շուտով աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնում են Բար-Կապարի հետ:

Սյուժեում զուգահեռաբար զարգանում է հանդուրժող և գիտությունները հովանավորող շեյխ Ալ-Ադ-Դաուլի և քոչվոր սելջուկների հետ դաշնակցող արմատական մուսուլմանական վերնախավի պայքարը: Այս պայքարի ընթացքում քաղաք են ուղարկում ժանտախտով հիվանդ մարդու: Բժիշկ Ավիցենան իր աշակերտների հետ մնում է քաղաքում և նրանց հաջողվում է հաղթահարել համաճարակը: Նրանք պարզում են, որ ժանտախտը տարածում են առնետները և վերացնում են նրանց: Միևնույն ժամանակ Ռոբերտը հասկանում է, որ վարակված դիակները պետք է այրել, քանի որ ժանտախտի միջատները սկսում են նոր զոհեր փնտրել:

Մեդրեսեում բուժվում էր նաև Ռեբեկան: Ամուսինը լքել էր նրան` փախչելով քաղաքից: Բարեբախտաբար համաճարակը նրան շրջանցում է: Երբ հիվանդության ճգնաժամային պահերն անցնում են, Ռոբերտը նրան թույլէ տալիս դուրս գալ զբոսնելու: Այդ զբոսանքներից մեկի ժամանակ նրանք չեն կարողանում զսպել կիրքը, և Ռեբեկան հղիանում է: Արդյունքում Ռեբեկայի ամուսինը իմանում է այդ մասին, և գործը հասնում է դատարան:

Այս ժամանակ բժիշկը և Ռոբերտը մեղադրվում են մոգությամբ զբաղվելու համար: Իսլամը թույլ չէր տալիս դիակները հերձել, մինչդեռ Ռոբերտը գիտության զարգացման համար գաղտնի հերձում է զրադաշտական ծերուկի մարմինը, որը մահից առաջ ցանկացել էր իր մարմինը գիշատիչ թռչուններին թողնել: Գլխատմանը սպասող զնդանում կալանավորված բժիշկն ու Ռոբերտը քննարկում են հերձման արդյունքները և գալիս են այն եզրահանգմանը, որ դրանից առաջ ունեցած գիտելիքները մարդու անատոմիայի վերաբերյալ սխալ են եղել:

Միևնույն ժամանակ սելջուկների դեմ պայքարին պատրաստվող շեյխը որովայնում սուր ցավեր է զգում: Իմանալով Ռոբերտի և բժշկի հանդեպ սկսված դատաստանի մասին` նա պահակախմբին ուղարկում է դատավարությանը: Նետաձիգները սպանել էին դավաճան մարգարեի հրոսակախմբի մեծ մասին, բայց հենց նա կարողացել էր փրկվել: Ռոբերտը շեյխին խնդրում է փրկել Ռեբեկային, և պահակախումբը կանգնեցնում է դատավարությունը: Բժիշկն ու աշակերտը հաջողությամբ իրականցնում են շեյխի վիրահատությունը` հեռացնելով կույր աղիքը: Ռոբերտին մի պահ թվում է, թե նա իրականացնում է իր մոր վիրահատությունը, որը նույն հիվանդությունից էր մահացել:

Սելջուկներն արդեն սկսել էին գրոհել քաղաքը: Բժիշկը, Ռոբերտը և պահակախումբը հսկում էին քաղաքի թաղամասերը, որպեսզի փրկեն բնակչությանն ու հեռանում են Արևելյան դարպասներով: Վիրակապված, հազիվ ոտքերի վրա կանգնող Ալա-ադ-Դաուլ շեյխը զորքի հետ անձամբ դուրս է գալիս կռվի և հերոսաբար ընկնում: Կռվի տեսարանը ֆիլմում չի ցուցադրվում, սակայն ցույց է տրվում դաշտը` լի հազարավոր դիակներով, որոնց մեջ էր նաև նետահարված շեյխը:

Ռոբերտը, հիշելով բժշկի մասին, արագ գնում է մեդրեսե և տեսնում, որ նա արդեն խմել է թույնը` հասկանալով, որ իր ժամանակն անցել է: Ծեր բժիշկը նրան տալիս է իր աշխատանքներով գիրքը և խնդրում Ռոբերտին ավարտել իր գործը: Սելջուկները գրավում են Սպահանը և սկսում են Պարսկաստանում լայնածավալ արշավանքները: Ռոբերտը կնոջ հետ մեկնում է Անգլիա և Լոնդոնում հիվանդանոց է հիմնում: Այս ամենի մասին իր ելույթներից մեկի ժամանակ իմանում է նաև ծեր Բարբերը: Ֆիլմի վերջին կադրերում նա ուղևորվում է Լոնդոն` իր աշակերտին տեսնելու:

ԴերերումԽմբագրել

  • Թոմ Փեյն` Ռոբերտ Կաուլ
  • Բեն Քինգսսի` բժիշկ
  • Էմմա Ռիգբի` Ռեբեկա
  • Օլիվիե Մարտինես` շեյխ Ալ-ադ-Դաուլ
  • Ստելլան Սկարսգորդ` Բարբեր
  • Էլյաս Մ'Բարեկ` Քարիմ
  • Սախին Էրիյլմազ` «Խակիմ»
  • Յեն Տ. Դիկինսոն`«հայր»

ԾանոթագրություններԽմբագրել