Բղև
(Վերահղված է Բզե-Բիլավից)
Բզե-Բիլավ կամ Բղև[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Biləv - Բիլյավ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Բզե-Բիլավ/Բիլյավ | ||
Biləv | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան | |
ԲԾՄ | 1221 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․197 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելԲղևի գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Բոհրուտ գյուղից 3 կմ ձորն ի վար, Գիլան գետի ափին, հարթ վայրում։
Գյուղի մասին հիշատակել էր 17-րդ դարի պատմիչ Ա. Դավրիժեցին, երբ Շոռոթից գնացել էր Ցղնա։
Հուշարձաններ
խմբագրելՊատմական աղբյուրներում միայն նշվում է, որ գյուղը ունեցել էր եկեղեցի։ Որևէ այլ տեղեկատվություն չի պահպանվել։ Գյուղի առջև՝ Գիլան գետի վրա, կառուցվել էր նաև կամուրջ։
Բղևի կամուրջ
խմբագրելԿառուցվել է 16-17-րդ դարերում՝ Գիլան գետի վրա։ Ճարտարապետ անհայտ է, ինչպես նաև անհայտ է պատվիրատուի անուն։ Եռաթռիչք հորնավածքով կամուրջ էր, որից ներկայումս պահպանվել են խելերի հետքերը։