Բոհրուտ կամ Բողրութ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Behrud), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ։ Տեղակայված է Գիրան քաղաքատեղից 3-4 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Գիլան գետի աջ կողմում։

Գյուղ
Բոհրուտ/Բեհրուդ
Behrud
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն520 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Բոհրուտ (Ադրբեջան)##
Բոհրուտ (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղում եղել է ավելի քան 60-80 բնակելի և այլ շինություններ։ 19-րդ դարավերջից անմարդաբնակ է և փլատակների է վերածվել[2]։

Հուշարձաններ խմբագրել

Բնակատեղիի անցյալի և հուշարձանների մասին աղոտ տեղեկություններ են պահպանվել։ Բոհրուտը, գտնվելով միջգավառային տարանցիկ երթուղիներից մեկի վրա, միջնադարում նշանակալից զարգացման է հասել[2]։

Բոհրուտի պատմաճարտարապետական հուշարձաններից հայտնի է նրա կամուրջը և հնամենի եկեղեցին, որոնցից եկեղեցին ավերված է, իսկ կամրջից պահպանվում է մի հատված։ 1873 թվականի տվյալներով՝ Բոհրուտի եկեղեցին կանգուն է եղել, որի մասին առկա չեն տվյալներ[2]։

Արձանագրություններ խմբագրել

Բոհրուտը որպես նշանավոր բնակատեղի թվարկվում է Ագուլիսի Սուրբ Թովմա վանքի արևմտյան մուտքի կարևոր արձանագրության մեջ։ Գյուղն այնուհետև ձեռագրական աղբյուրներում հիշատակվում է Փառակայում Ղատամի որդի Պետրոս սարկավագի 1719 թվականի ընդօրինակած ձեռագրում, ռամիսեցի մոր 1725 թվականին գրած նամակում[2]։

Բոհրուտի բնիկները հնուց ի վեր Փառակայի, Ջուղայի, Շոռոթի և Ագուլիսի առևտրականների հետ ճամփորդել ու առևտուր են արել տարբեր երկրներում։ Ըստ 18-րդ դարի գրավոր աղբյուրների՝ բոհրուտցի Սահակը 1715 թվականին մերձավորների հետ վաճառական գործերով գտնվել է Ղրիմում։ Ծովափնյա քաղաքներից մեկի մոտ մուսուլմանները, Սահակին բազում տանջանքների ու խոշտանգումների ենթարկելով, ստիպում են ազգուրաց ու կրոնափոխ լինել։ Սակայն պատանին արիաբար դիմադրում է և նախընտրում է զոհվել երիտասարդ հասակում, քան ապրել որպես ազգուրաց և հայրենամոռ։ Ականատես Վրթանես Վարդապետը նշել է, որ Սահակի մարմինը փետել են երկաթե ունելիով, հետո հատել մարմնի մասերը, ոչխարի պես մորթեզերծ արել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 69-70 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  3. Ձեռագիր № 7397. Մատենադարան. էջեր 639 ա, բ.