Բերդիկ (գյուղ, Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
(Վերահղված է Բերդիկ (Արարատի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդիկ (այլ կիրառումներ)

Բերդիկ (նախկին անվանումը՝ Ախունդ Բզովանդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Բերդիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԻշխան Թարվերդյան
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներԲզովան (հին)
Մակերես2,41 կմ²
ԲԾՄ860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն776[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքararat.mtad.am/community-leader-council/91/
Բերդիկ (գյուղ, Արարատի մարզ) (Հայաստան)##
Բերդիկ (գյուղ, Արարատի մարզ) (Հայաստան)

Նախկինում Ախունդ Բուզավանդ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[2]։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Ախուն, Բզովակ, Բզովան, Բյուզավանդ, Ախունդի անվանումները։

Գյուղն ընկած է Արարատյան հարթավայրում։ Տեղադրված է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնիից։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդիկի մշտական բնակչությունը կազմել է 776, առկա բնակչությունը՝ 734 մարդ[1]։ Մինչև 1918-1920 եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։

Բերդիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 137 341 172 273 622 736 790 1049[5] 917 776[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 254 տնտեսություն, դպրոց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 200 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 60%։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 75 հա, պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 25 հա և 17 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 124
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 46» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 595

Արտաքին հղումներ խմբագրել