Բերդակ (Չարսանջակի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)

Բերդակ, գյուղ (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում է Խարբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի աջակողմյան վտակի ծառազարդ հովտում։ Հանդիսանում էր Բերդակ գյուղախմբի կենտրոնը։

Գյուղ
Բերդակ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԲերդակ Նոր, Բերդեկ,, Բերդիկ, Պերտակ, Պերտեկ, Պերտիկ
Բնակչություն11 669 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև 1895 թ.)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1895 թ.)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62500
Բերդակ (Չարսանջակի գավառ) (Թուրքիա)##
Բերդակ (Չարսանջակի գավառ) (Թուրքիա)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղն իր անվանումը ստացել է պատմական Չորրորդ Հայքի Անձիտ գավառի Բերդակ ավանից, որի ավերակները գտնվում են գյուղից 6 կմ հարավ-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Նախկին համանուն ավանն իր բերդով հանդիսացել է Դերսիմի հարավային սահմանի ինքնապաշտպանության գլխավոր հենակետ։ 1895 թվականի կոտորածի ժամանակ գյուղն ավերվել է, բնակչության մի մասը կոտորվել, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվել են։

Բնակչություն խմբագրել

Գյուղը XX դարի սկզբին ուներ 500 տուն, որից 100-ը՝ հայկական։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բերդակն ուներ 4 հին եկեղեցիներ, որից կանգուն էին Ս. Աստվածածին և Ս. Շամունե (կամ Ս. Շմավոն) եկեղեցիները։ Գյուղի վերին մասում գտնվում էր Ս. Թորոս (կամ Ս. Տիկին) հին հոյակապ վանքը, որը XX դարի սկզբին արդեն կիսակործան էր։ Վանքի մեծ դռան տակից բխում էր հորդառատ սառնորակ աղբյուր։ Գյուղից հարավ-արևմուտք գտնվում էր Բերդակա Բերդի ավերակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 663

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 420