Չարսանջակի գավառակ
Չարսանջակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դերսիմի հարավային դաշտավայրում։
Կենտրոնը Բերրի գյուղաքաղաքն էր։
Անվան ստուգաբանություն
խմբագրելՉարսանջակ բառն առաջացել է չհար և սանջակ բառերից և նշանակում է «չորս գավառ»։
Աշխարհագրություն
խմբագրելՈւնի հարթավայրային տարածք։ Հյուսիսում տարածվում են լեռներ, իսկ հարավային սահմանը եզերվում է Արածանի գետով։
Չարսանջակի տարածքով հոսւոմ են Փերի և Մնձուր գետերը։ Գավառակն ունի բազմաթիվ աղբյուրներ, արգավանդ հող և ճոխ բուսականություն, ընդարձակ արոտավայրեր և անտառներ։
Պատմություն
խմբագրելԳավառակի հայության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի պատճառով։
Բնակչություն
խմբագրել1915 թվականի նախօրեին հայության թիվը կազմում էր 20 000։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը գերազանցածես զբաղվում էր հողագործությամբ։ Մշակում էին ցորեն, գարի, գլգըլ, ոսպ, սիսեռ, բակլա, կտավատ և այլն։ Մշակում էին նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։
Օգտակար հանածոներ
խմբագրելՉարսանջակն ունի կերակրի աղի, բորակի և նավթի հանքավայրեր։
Վարչական բաժանում
խմբագրելԳավառակն ուներ 4 շրջան, որոնցից յուրաքանչյուրն ուներ 15-20 հայաբնակ և քրդաբնակ գյուղեր[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 226
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն