Բերասատեգի (իսպ.՝ Berazategui), քաղաք, որը գտնվում է Արգենտինայի Բուենոս Այրես գավառում։ Բերասետեգին ձևավորում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մի մասը։ Քաղաքը համարվում է ապակու արտադրության խոշոր կենտրոն։

Քաղաք
Բերասատեգի
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԵրկրամասԲուենոս-Այրես
Հիմնադրված է1856 թ.
Մակերես23 կմ²
ԲԾՄ22±1 մետր
Բնակչություն167555 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ011
Պաշտոնական կայքberazategui.gov.ar(իսպ.)
Բերասատեգի (Արգենտինա)##
Բերասատեգի (Արգենտինա)

Բնակչությունը՝ 167 555 մարդ (2001 թվականի դրությամբ)։

Պատմություն խմբագրել

 
Ապակու գործարանի աշխատակցին նվիրված հուշարձան

Հիմնելով Բուենոս Այրես քաղաքը, Խուան դե Գարայը իր աջակիցներին բաժանեց Մագդալենա երկրամասի հարակից տարածքները։ Տարածքը, որտեղ այսօր գտնվում է Բերասատեգի քաղաքը, բաշխված էր Ալոնսո Գոմեսի (հյուսիսային հատված), Պեդրո դե Իսարայի (կենտրոն) և Անտոնիո Ռովերտոյի (հարավային հատված) միջև։ 1602 թվականին Ռովերտոն իր տարածքները տան հետ միասին վաճառել է Իսարային։

1622 թվականին Իսարան մահանում է՝ հողատարածքները թողնելով իր դստերը, որի ամուսինը դրանց մոտակայքում կառուցել է նավահանգիստ։

1784 թվականին Մագդալենա երկրամասը բաժանվել է երեք շրջանների՝ Սան Վինսենտո, Մագդալենա և Կիլմես։ Վերջինիս մեջ մտան ժամանակակից Բերասատեգիի տարածքները։

Մինչև 19-րդ դարը այժմյան Բերասատեգիի վայրում գոյություն է ունեցել բնակավայր, որի բնակչության մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։

Բերասատեգի քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1816 թվականի նոյեմբերի 23-ին։ Իր անունը ստացել է Խոսե Կլեմենտե Բերասատեգիի պատվին, ով իր հողատարածքները նվիրաբերել է ապագա երկաթուղային գծի կառուցման համար։

1872 թվականի դեկտեմբերին կառուցվել է երկաթուղային գծի ճյուղ մինչև Բերասատեգիի կայարանը, իսկ 1909 թվականին այն երկարացվել է ևս մեկ կիլոմետրով։

Աշխարհագրություն խմբագրել

Բերասատեգին գտնվում է Լա Պլատա էստուարի ափից 2 կմ դեպի արևմուտք, հարթավայրային տեղանքում։

Բերասատեգի քաղաքի կլիման բարեխառն խոնավ է, հիմնականում նման է Բուենոս Այրեսի կլիմային, քիչ ավելի հով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 25 °C, հուլիսինը՝ 11 °C: Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել +35 °C, իսկ ձմռանը՝ -2 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1000 մմ։ Վերջին 100 տարիների ընթացքում Բերասատեգիում ձյուն տեղացել է ընդամենը մեկ անգամ՝ 2007 թվականի հուլիսի 9-ին։ Բերասատեգի քաղաքում գերակշռում են հետևյալ քամիները[1][2]՝

  • Հարավ-արևմուտքից փչում է պամպերո քամին, որը սառն է և չոր, հիմնականում փչում է հունիսին,
  • Հարավ-արևելյան սուդեստադա քամին, որը հով է և շատ խոնավ, հաճախ իր հետ տեղումներ է բերում[3], հիմնականում փչում է ապրիլին և հոկտեմբերին,
  • Մնացած ամիսներին գերակշռում են արևելյան և հյուսիսարևելյան քամիները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ClimaSurGBA » Datos detallados del año 2009». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Los Vientos: Pampero Zonda Sudestada Republica Argentina