Բեսնիկ Մուստաֆայ (ալբ․՝ Besnik Mustafaj, սեպտեմբերի 23, 1958(1958-09-23), Բայրամ Ցուրի, Տրոպոյայի Շրջան, Կուկասի գավառ, Ալբանիա), ալբանացի գրող, սցենարիստ և բանաստեղծ, դիվանագետ, Ալբանիայի արտաքին գործերի 62-րդ նախարար։

Բեսնիկ Մուստաֆայ
 
Կուսակցություն՝ Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող և լրագրող
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1958(1958-09-23) (65 տարեկան)
Ծննդավայր Բայրամ Ցուրի, Տրոպոյայի Շրջան, Կուկասի գավառ, Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա

Կենսագրություն խմբագրել

Բեսնիկ Մուստաֆայը ծնվել է 1958 թվականին, Բայրամ Ցուրիում։ Ավարտել է Տիրանայի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, ստացել ռոմանական բանասիրության մասնագետի որակավորում, այնուհետև աշխատել Տրոպոյայի շրջանում՝ որպես ուսուցիչ։ 1982 թվականից դասավանդել է Տիրանայի համալսարանում, եղել է Ալբանիայի կոմկուսի կենտկոմի օրգան «Zëri i popullit» («Ժողովրդի ձայն») թերթի լրագրող։ 1988 թվականից ինստիտուտում աշխատել է թարգմանիչ՝ մարքսիզմ-լենինիզմի ուսումնասիրության գծով, իսկ երկու տարի անց դարձել է «Bota Letrare» («Համաշխարհային գրականություն») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1991 թվականից մասնակցել է ժողովրդավարական ընդդիմությանը։ Եղել է Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության պատգամավորության թեկնածու։ 1991 թվականի մարտին առաջին անգամ ընտրվել է Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր։ 2005 թվականին նշանակվել է Ֆրանսիայում Ալբանիայի դեսպան։

2005 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2007 թվականի ապրիլի 24-ը Մուստաֆայը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, վարչապետ Սալի Բերիշայի կառավարությունում։ Քննադատության է ենթարկվել Կոսավոյի հարցում դրսևորած չափազանց մեղմ դիրքորոշման համար։ 2007 թվականի ապրիլի 24-ին Մուստաֆայը հրաժարական է տվել և ապրիլի 25-ին նրան փոխարինել է Լյուլզիմ Բաշան[1]։ Մուստաֆայը հրաժարական է տվել Սալի Բերիշայի հետ տարաձայնությունների պատճառով[2]։ Վարչապետի հետ ունեցած հետագա տարաձայնությունները հանգեցրին 2009 թվականի մայիսին Մուստաֆայի քաղաքականությունից դուրս գալուն[3]։

Բեսնիկ Մուստաֆայը Ալբանիայում հիմնված Միջազգային հետազոտությունների Ալբանիայի ինստիտուտի խորհրդի նախագահն է[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բեսնիկ Մուստաֆայը հայտնի է որպես չորս բանաստեղծական ժողովածուների հեղինակ, էսսեների ժողովածու, գիրք երեխաների համար, վեպեր և վիպակներ։ Բեսնիկ Մուստաֆայը օտար լեզուներով առավել շատ թարգմանված ալբանացի գրողներից մեկն է։ Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն և բուլղարերեն։

Բանաստեղծությունների ժողովածու
  • Motive te gezuara (Ուրախ շարժառիթներ) (1978)
  • Fytyrë burri (Տղամարդկային դեմք) (1987)
  • Legjenda e lindjes sime (Լեգենդ իմ ծննդյան մասին) (1998)
Արձակ
  • Vera pa kthim (Ամառ, որտեղից վերադարձ չկա) (1989)
  • Gjinkallat e vapës (Կնճիթավոր ճպուռների ջերմությունը) (1994)
  • Një sagë e vogël (Ոչ մեծ սագա) (1995)
  • Daullja prej letre (Թղթի գլանակ) (1996)
  • Boshti (Սռնի) (1998)
էսսե
  • Midis krimeve dhe mirazheve (հանցագործությունների և հրաշքների շարքից) (1999)
Կինոսցենար
  • Մաո Ցզե Դուն /Mao Ce Dun (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Albanian premier replaces foreign minister, Associated Press via International Herald Tribune, 25 April 2007.
  2. Foreign Minister’s Departure Takes Albania by Surprise Արխիվացված 21 Հուլիս 2010 Wayback Machine, BIRN, 30 April 2007.
  3. Mustafaj le politiken Արխիվացված 19 Մայիս 2009 Wayback Machine, Top Channel, 17 May 2009.
  4. «About AIIS». AIIS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.