Բեռնար Բոսանկետ
Բեռնար Բոսանկետ (անգլ.՝ Bernard Bosanquet,հունիսի 14, 1848[1][2][3], Alnwick, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 8, 1923[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] ), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ աշխատությունների հեղինակ և 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Բրիտանիայում քաղաքական և սոցիալական գիտության հարցերում նշանավոր դեմք, առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։
Բեռնար Բոսանկետ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1848[1][2][3] |
Ծննդավայր | Alnwick, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 8, 1923[4][5][1][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բալիոլ քոլեջ և Հերոու դպրոց |
Երկեր | The Distinction between Mind and Its Objects? |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Ամուսին | Helen Bosanquet?[6] |
Ծնողներ | հայր՝ Robert William Bosanquet?[7][6], մայր՝ Caroline Macdowall?[7][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ |
Bernard Bosanquet Վիքիպահեստում |
Կենսագրություն և ժառանգություն խմբագրել
Սովորել է Օքսֆորդի Հարոու դպրոցում և Բալիոլ քոլեջում։ Ավարտելուց հետո ընտրվել է Օքսֆորդի Համալսարանի քոլեջի անդամ, որտեղ դասավանդել է 1870-1881 թվականներին։ Նա հրաժարական է տվել, որպեսզի իրեն նվիրի փիլիսոփայությանը։ 1881 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դարձավ Սփոփող Միության և Լոնդոնի Էթիկական Միության ակտիվ անդամ։ 1902 -1908 թվականներին եղել է Սենտ Էնդրյուսի համալսարանի բարոյական փիլիսոփայության պրոֆեսոր։ 1911-1912 թվականներին դասախոսել է Էդինբուրգի համալսարանում։
Եղել է Մեծ Բրիտանիայի նեոհեգելյան փիլիսոփայական շարժման առաջնորդներից[8], նրա ստեղծագործությունները գրվել են հին հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի և գերմանացի փիլիսոփաներ Իմանուիլ Կանտի և Գեորգ Հեգելի գաղափարների ազդեցությամբ։ Պետության մասին Բոսանկետի տեսության համաձայն, ազգային պետությունը բարձրագույն արժեք է և «ամենակատարյալ անհատը», որն ունի անսահմանափակ իշխանություն առանձին քաղաքացիների վրա, այն ձևավորում է նրանց սոցիալական բարոյականությունը[9]։
Նրա աշխատանքը ազդել է բազմաթիվ բրիտանացի փիլիսոփաների վրա, թեև նրա մահից հետո այն հաճախ է քննադատության ենթարկվել։
Շարադրություններ խմբագրել
Հեղինակ է տրամաբանության, մետաֆիզիկայի, գեղագիտության և քաղաքականության վերաբերյալ աշխատությունների․
- Essentials of Logic. L., 1895;
- The Philosophical Theory of the State. L., 1899;
- A History of Aesthetics. L. — N. Y., 1904;
- Logic. Oxf., 1911;
- The Principle of Individuality and Value. L., 1912;
- The Meeting of Extremes in Contemporary Philosophy. L., 1921;
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бозанкет Бернард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Неогегельянство Արխիվացված 2022-03-26 Wayback Machine — статья в Новой философской энциклопедии (НФЭ).
- ↑ Бозанкет Արխիվացված 2022-03-29 Wayback Machine — статья в НФЭ
Արտաքին հղումներ խմբագրել
- Бозанкет, Бернард — статья в энциклопедии Кругосвет
- Статья в Стэнфордской философской энциклопедии.