Նեոհոգելականություն, նորհեգելականություն, XIX դարի վերջի — XX դարի սկզբի իդեալիստական փիլիսոփայության տարասեռ հոսանք, որը Գ․ Հեգելի ուսմունքի նորացված մեկնաբանության հիման վրա ձգտել է ստեղծել ամբողջական աշխարհայացք։ Տարածվել է եվրոպական համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, հասարակական-քաղաքական պայմաններից և տեսական նախադրյալներից կախված, ընդունել տարբեր ձևեր։ Նեոհոգելականության կենտրոնում պատմության և մշակույթի, պետության, իրավունքի փիլիսոփայության պրոբլեմներն են։ Դիալեկտիկական մեթոդը իռացիոնալիզմի ոգով մեկնաբանվել է որպես տարբերությունների էկլեկտիկական համադրություն, հակադրությունների «հաշտեցում»։ Նեոհոգելականություն ունեցել է բուրժական-ազատամտական (հատկապես ամերիկական և անգլիական նեոհոգելականություն), պահպանողական (իտալական և գերմանական նեոհոգելականությունում այն միակցվում էր ֆաշիզմի գաղափարախոսությանը) միտումներ։ Նեոհեգելականները ստեղծել են «Հեգելական միություն» (1930 թվական), հրավիրել հեգելյան կոնգրեսներ (1930 թվականին՝ Հաագայում, 1931 թվականին՝ Բեռլինում, 1934 թվականին՝ Հռոմում

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 229