Համադրիլ
A liitle snack (5622099263).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Կզակապիկներ
Ցեղ Պավիաններ
Տեսակ Համադրիլ
Լատիներեն անվանում
Papio hamadryas
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Համադրիլ (Papio hamadryas), իսկական պավիանների սեռի կապիկ։ Արուների մարմնի երկարությունը 75 - 80 սմ է, պոչինը՝ 53 - 60 սմ, քաշը՝ 20 - 30 կգ, էգերի քաշը՝ 10 - 15 կգ։ Մազածածկը մոխրագույն է, արուների մոտ առաջացնում է արծաթավուն-մոխրագույն թիկնոց։ Դունչը երկար է, ժանիքները խոշոր են, այտապարկերը՝ լավ զարգացած։ Տարածված է Աֆրիկայում, Ասիայում։ Ապրում է բաց տարածքներում, տափաստաններում սավաննաներում, հոտերով (40 - 80-ից մինչև 200 անհատ), 20 - 30 տարի։ Ամենակեր է, պահվում է կենդանաբանական այգիներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 87 CC BY-SA icon 80x15.png