Բեն Հեյնաու
Բենջամին Բերնարդ Հեյնաու[3] (անգլ.՝ Benjamin Bernard Haenow, հունվարի 6, 1985[1], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի երգիչ։ 2014 թվականի դեկտեմբերին դարձել է բրիտանական Իքս Ֆակտոր (անգլ.՝ The X Factor) նախագծի 11-րդ եթերաշրջանի հաղթող[4], որից հետո թողարկել է իր առաջին սինգլը, որը OneRepublic խմբի «Something I Need» երգի քավեր տարբերակն է[4]։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց նրա «Ben Haenow» անվանումը կրող առաջին ալբոմը[5], որի երգացանկը նաև ներառում է «Second Hand Heart» սինգլը համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի հետ[6]։
Բեն Հեյնաու | |
---|---|
Հեյնաուն 2015 թվականի նոյեմբերին | |
Բնօրինակ անուն | Ben Haenow |
Ծնվել է | հունվարի 6, 1985[1] (39 տարեկան) Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ և ռոք |
Մասնագիտություն | երգիչ և երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2014-ներկա |
Լեյբլ | Syco Music |
Կրթություն | Orchard Park High School, London? |
Կայք | benhaenow-official.com |
Վաղ կյանք խմբագրել
Բենջամին Բերնարդ Հեյնաուն[3] ծնվել է 1985 թվականի հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի Քրոյդն բնակավայրում։ Նրա ծնողները՝ Միք Հեյնաուն և Ռոզաննա Ուորդը, ամուսնալուծվել են երբ նա եղել է 4 տարեկան[7]։ Բենը ունի ավագ եղբայր՝ Ալեքսը[8]։
Հեյնաուն 15 տարեկանից երգել է խմբերում, իսկ 2006 թվականին հիմնադրել է Lost Audio with Alex ռոքնռոլ խումբը[9]։ Մինչև Իքս Ֆակտոր նախագծին մասնակցելը Հեյնաուն եղել է երթուղայինի վարորդ[10]։
Կարիերա խմբագրել
2014: Իքս Ֆակտոր և կարիերայի սկիզբ խմբագրել
2014 թվականի հունիսի 26-ին Հեյնաուն մասնակցեց բրիտանական Իքս Ֆակտոր նախագծի 11-րդ եթերաշրջանի լսումներին, որն անցկացվում էր Նյուքասլ քաղաքում։ Լսումների սենյակում նա կատարեց Բիլ Ուիզերսի «Ain't No Sunshine» երգը և ստացավ ժյուրիի 4 անդամների «այո» ձայները։ Նրա հաջորդ լսումին ներկա էր նաև հանդիսատեսը, որից հետո նա ընդգրկվեց Սայմոն Քոուելի «25 տարեկանից բարձր» խմբում։ Եվս մեկ լսումից հետո, նա սկսեց մասնակցել գալա համերգներին[10]։ 2014 թվականի դեկտեմբերի 14-ին Հեյնաուն ճանաչվեց նախագծի հաղթող[4]։ Երբ գալա համերգների քվեարկության արդյունքերը հրապարակվեցին, հայտնի դարձավ, որ համերգային 4-րդ շաբաթից մինչև 10-րդ շաբաթը Հեյնաուն ստացել է հանդիսատեսի քվեարկության ամենաշատ ձայները[11]։ Դեկտեմբերի 15-ին Հեյնաուն թողարկեց իր առաջին սինգլը, որը OneRepublic խմբի «Something I Need» երգի քավեր տարբերակն է[4]։ Այդ սինգլը գլխավորեց բրիտանական սինգլների հիթ շքերթը[12], իսկ Իռլանդիայի սինգլների հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[13]։
2015-ներկա։ «Ben Haenow» խմբագրել
2015 թվականի հունվարի 6-ին Հեյնաուն հայտարարեց, որ պայմանագիր է ստորագրել Syco Music ձայնագրման լեյբլի հետ[14]։ Այնուհետև նա մի քանի ամսով տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ ձայնագրեց իր «Ben Haenow» անվանումը կրող առաջին ալբոմը, որը թողարկվեց 2015 թվականի նոյեմբերի 13-ին[5][15]։ Ալբոմի «Second Hand Heart» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնը[6], բրիտանական սինգլների հիթ շքերթում զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը[16]։ «Ben Haenow» ալբոմը բրիտանական ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[17]։
Սկավառակագրություն խմբագրել
Ալբոմներ խմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Ben Haenow» |
|
Սինգլներ խմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2014 | «Something I Need» | «Ben Haenow» |
2015 | «Second Hand Heart» (Քելլի Քլարկսոնի մասնակցությամբ) |
«Ben Haenow» |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 «Ben Haenow says he's 'too old to party' at NTAs». Yahoo News UK. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ben Haenow wins X Factor 2014: 'My dream has come true'». Digital Spy. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 «Ben Haenow interview: 'It's good to distance yourself from X Factor'». BBC. 2015 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Ben Haenow teams up with Kelly Clarkson for new single». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ben Haenow reveals his estranged father joined him at X Factor final». Daily Mail. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «X Factor winner Ben Haenow the £6million man, and now he wants to rebuild relationship with his estranged dad». Mirror. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Croydon X Factor Ben Haenow tells of his 'surreal' experience performing at Wembley». The Croydon Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 10,0 10,1 «Girlfriend 'Charlie Withell' states Croydon van driver Ben Haenow set to perform for a place in X Factor live shows». The Croydon Advertiser. 2014 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «X Factor winner Ben Haenow topped public vote for past seven weeks - see voting breakdown». The Independent. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «X Factor's Ben Haenow crowned 2014 Official Christmas Number 1». Official Charts Company. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «X Factor winner Ben Haenow denied Irish No 1 spot». RTE. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «The X Factor: Ben Haenow signs Syco record deal on his 30th birthday». Digital Spy. 2015 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Why Ben Haenow could break The X Factor's male winner curse». Digital Spy. 2015 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Ben Haenow > UK Charts». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «2015-11-20 Top 40 UK Albums Archive». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.