Բիլ Ուիզերս (Bill Withers, հուլիսի 4, 1938(1938-07-04)[3], Slab Fork, Ռալեյ շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4] - մարտի 30, 2020(2020-03-30), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), աֆրոամերիկացի երգիչ-կատարող, մեղմ սոուլ ժանրում։ Պրոֆեսիոնալ երաժշտությամբ սկսել է զբաղվել երեսուն տարեկանից հետո, երբ աշխատել է «Բոինգ» ընկերությունում՝ Լոս Անջելեսում։ «Ain’t No Sunshine» (1971) և «Lean on Me» երգերը ստացել են մի շարք Գրեմմի մրցանակներ։ Ուիզերսի վերջին ալբոմը թողարկվել է 1985 թվականին։ Նրա երգերը կատարել են Միք Ջագգերը, Փոլ Մաքքարթնին, Բարբարա Սթրեյզանդը, Սթինգը։ Դրա հետ մեկտեղ նրանք համարվում են հիփ հոփ երաժիշտներ։

Բիլ Ուիզերս
Bill Withers 1976.JPG
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBill Withers
Ի ծնե անունWilliam Harrison Withers
Ծնվել էհուլիսի 4, 1938
Սլեբ Ֆորկ, Արևմտյան Վիրջինիա
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մահացել էմարտի 30, 2020(2020-03-30) (81 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]
Ժանրերսոուլ, ռիթմ ընդ բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, երաժիշտ
Գործիքներկիթառ, ստեղնաշարային
Գործունեություն1967 - 1985
ԼեյբլColumbia Records
ԱմուսինMarcia Johnson?
ՊարգևներՌոքնռոլի փառքի սրահ
Կայքbillwithersmusic.com
Bill Withers Վիքիպահեստում

Վաղ տարիներըԽմբագրել

Բիլ Ուիզերսը իր ընտանիքի վեց երեխաներից ամենափոքրն է։ Ծնվել է Սլեբ Ֆորկում (Արևմտյան Վիրջինիա), սակայն մեծացել է քիչ հեռու գտնվող Բեկլիում։ Երբ Բիլը 12 տարեկան էր, մահացավ նրա հայրը։ 17 տարեկանում նա մեկնել է ծառայության USN-ում, ծառայել է ինը տարի։ Այնտեղ փորձել է երգեր գրել և կատարել դրանք։ Զորացրումից հետո՝ 1965 թվականին, մեկնել է Լոս Անջելես, իսկ 1967 թվականին սկսել է երաժշտական կարիերան[5]։ Բիլ Ուիզերսը մոնտաժող է աշխատել մի շարք ընկերություններում։ «Ain’t No Sunshine» երգի առաջխաղացումից հետո նա հրաժարվել է այլևս զբաղվել երաժշտական բիզնեսով, քանի որ նա այն համարել է անկայուն արդյունաբերություն։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել