Բենջամին Հարրիսոն (անգլ.՝ Benjamin Harrison, օգոստոսի 20, 1833(1833-08-20)[2][3][4][…], Նորթ Բենդ[5] - մարտի 13, 1901(1901-03-13)[2][3][4][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[5]), ԱՄՆ-ի 23-րդ նախագահը ( 1889-1893 թվականներ)։

Բենջամին Հարրիսոն
Benjamin Harrison
ԱՄՆ-ի նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1889 թվական - 1893 թվական
Նախորդող Ժոզեֆ Մաքդոնալդ
Հաջորդող Դեյվիդ Տյուրպայ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Freeman Grant Cary Pleasant Hill Academy? և Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, պետական գործիչ և գրող
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր 1883 թվականի օգոստոսի 20
Ծննդավայր Նորթ-Բենդ
Վախճանի օր 1901 թվականի մարտի 13
Վախճանի վայր Ինդիանապոլիս, Հնդկաստան Հնդկաստան
Թաղված Քրաուն Հիլ Սեմեթերի
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Ջոն Սքոտ Հարրիսոն
Մայր Էլիզաբեթ Ռեմսի
Ամուսին Կառոլինա Հարրիսոն, Մերի Դիմմիկ Հարրիսոն
Զավակներ

աղջիկ Մերի Հարրիսոն Մակկի[1], Էլիզաբեթ Հարրիսոն

որդի Ռասսելլ Բենջամին Հարրիսոն
 
Ինքնագիր Изображение автографа

ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հենրի Հարրիսոնի թոռը։

Մանկություն խմբագրել

Հարրիսոնի նախնիները հոր կողմից առաջին ընտանիքն է Վիրջինյանիների տոհմում։ Բենջամին Հարրիսոնի տոհմը եկել է Ջեյմստաուն 1630 թվականին։ Բենջամին Հարրիսոն 6-րդը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 20-ին Նորթ-Բենդում։ Նա Ջոն Սքոտ Հարրիսոնի և Էլիզաբեթ Ռեյմսի 8 երեխաներից 2-րդն էր։ Բենջամինի պապիկը ԱՄՆ-ի 9-րդ նախագահն էր։ Հարրիսոնը 7 տարեկան էր, երբ նրա պապը դարձավ ԱՄՆ-ի նախագահը։ Իր երդման արարողությանը Բենջամինը չկարողացավ ներկա լինել։

Կրթություն խմբագրել

Նախնական կրթությունը Բենջամինն ստացել է դպրոցում, որը շատ մոտ էր նրանց տանը։ Ծնողները Հարրիսոնի համար գտան դաստիարակի, որի շնորհիվ նա 1847 թվականին ընդունվեց տնտեսագիտության քոլեջ Օգայոյում։ Բենջամինն այնտեղ սովորեց 2 տարի։ 1850 թվականին ընդունվեց Օքսֆորդ, 1852 թվականին արդեն ուներ բարձր կրթություն։

Քաղաքական կարիերան խմբագրել

 
Բենջամին Հարրիսոնի տունը

Միայն 1865-1875 թվականներին ընդհանուր առմամբ խոսեց հասարակության հետ։ 1873 թվականից նորից սկսեց զբաղվել օրենքով։ Անտեսելով «Ֆոնդային փլուզումը» 1874 թվականին Հարրիսոնը Ինդիանապոլսում կառուցեց տուն։ Նա դրեց իր թեկնածությունը Հնդկաստանի նահանգապետի համար 1876 թվականին, բայց պարտվեց։ 1878 թվականին մահացավ սենատոր Օլիվեր Մորտոնը, և հասարակությունը առաջարկեց Հարրիսոնին նրա փոխարեն։ Հաջորդ տարի նախագահ Ռատերֆորդ Հեյսը Հարրիսոնին անդամակցեց Միսիսիպիի ծովային հանձնաժողովին։

1888 թվականի նախագահական ընտրություններ խմբագրել

 
Հարրիսոն-Մորտոն պաստառը 1888 թվական

Թեկնածությունը խմբագրել

Երբ սկսվեցին նախագահական ընտրությունները հիմնական թեկնածուներն էին Բենջամին Հարրիսոնը, Ջոն Շերմանը, Չոնսի Դեպյուն, Ռասսել Ալջերը և Ուոլտեր Գրիշամը։ Նրանցից յուրաքանչյուրը ակտիվորեն մասնակցում էր նախագահական ընտրություններից առաջ կատարվող հավաքներին և ամեն կերպ ցանկանում էր սիրաշահել հասարակությանը։ Պայքարը հիմնականում ընթանում էր Ջոն Շերմանի և Բենջամին Հարրիսոնի միջև։ Տարաձայնություններն ընդհատվեցին, երբ արդեն պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բենջամին Հարրիսոնը, իսկ փոխնախագահ ընտրվեց Լևի Մորտոնը։

Նախագահական տարիները խմբագրել

 
Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը

Երդման արարողությունը խմբագրել

1889 թվականի մարտի 4-ին գլխավոր դատավորը սկսեց Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը։ Այդ օրը տեղատարափ սկսվեց և Բենջամինը հիշեց իր պապիկին՝ Ուիլյամ Հարրիսոնին այդ պատճառով նա խնդրեց չդադարեցնել արարողությունը։ Հարրիսոնը կարդաց երդմանակալությունը խեսքի կեսը, հենց այն մասը, որը կարդացել էր իր պապը։ Իր ելույթում նա անդրադարձել է վետերանների կենսաթոշակների բարձրացման հարցին։

Կատարված բարեփոխումներ խմբագրել

 

Ըստ Հարրիսոնի գլխավոր խնդիրը քաղաքացիական ծառայության բարեփոխումներն էին։ Այս ծրագրում նա ապահաովում և աջակցում էր արժեքների համակարգին։ Այս ընթացքում նա ակտիվ քաղաքացիական ծառայություն մատուցածներին՝ Թեոդոր Ռուզվելտին և Հյու Թոմպսոնին անդամակցեց հանձնաժողովին, որը զբաղվում էր քաղաքացիական ծառայություններով, բայց նրանց աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէր։

Դատական նշանակումներ խմբագրել

Իր կառավարման տարիներին Բենջամին Հարրիսոնը նշանակեց 4 դատավորների ԱՄՆ-ի Գլխավոր դատարանում։ Նրանք էին.

  • Դեյվիդ Բրյուեր
  • Հենրի Բրաուն
  • Ջորջ Շիրաս
  • Հոուել Ջեկսոն

Բացի Գլխավոր դատարանի դատավորներից Հարրիսոնը նշանակել էր նաև նահանգներում դատավորներ և 26 շրջաններում։

Մահը և հիշատակը խմբագրել

1901 թվականի փետրվարին Հարրիսոնը հիվանդացավ գրիպով։ Նրանց փորձում էին բուժել ժամանակակից միջոցներով, սակայն նրա վիճակն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ իր տանը, երեքշաբթի օրը 1901 թվականի մարտի 13-ին 67 տարեկան հասակում։ Թաղված է Ինդիանապոլսում։ Իսկ նրա կողքին թաղված է Կերոլայնը՝ նրա կինը և դուստրը՝ Մերին։

Հիշատակը խմբագրել

  • Առաջին անգամ հավերժացվել է նամականիշների վրա, 1902 թվականի նոյեմբերի 18-ին։
  • 1951 թվականին Բենջամին Հարրիսոնի տունը բացվեց նորովի. որպես թանգարան և գրադարան։ 1964 թվականին այն գրանվեց «աշխարհի պատմական վայրերը» շարքում։
  • 2012 թվականին արտադրվեց 1 դոլար մետաղադրամը Բենջամին Հարրիսոնի պատկերով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մերի Հարրիսոն
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 Гаррисон Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Հարրիսոն» հոդվածին։