Բենիամին Քրիստենսեն
Բենիամին Քրիստենսեն (դան․՝ Benjamin Christensen, սեպտեմբերի 28, 1879[1][2][3][…], Վիբորգ, Դանիա[4] - ապրիլի 1, 1959[3][5][6], Ֆրեդերիկսբերգ, Դանիա[4]), դանիացի ռեժիսոր, դերասան և համր կինոյի սցենարիստ։
Բենիամին Քրիստենսեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիբորգ, Դանիա[4] |
Մահացել է | ապրիլի 1, 1959[3][5][6] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեդերիկսբերգ, Դանիա[4] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ և սցենարիստ |
Կենսագրություն
խմբագրելԲենիամին Քրիստենսենը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 28-ին Դանիայի Վիբորգ քաղաքում։ Ստացել է բժշկական կրթություն։ 1902 թվականին դարձել է օպերային երաժիշտ։ Դրանից հետո նա խաղացել է Դանիայի թագավորական թատրոնում, որտեղ բեմադրել է ներկայացումներ։
1906 թվականին Բենիամինն առաջին անգամ նկարահանվել է կինոյում, իսկ 1911 թվականից հանդես է գալիս որպես սցենարիստ։
Հիմնադրել է «Դանսկ բիոգրաֆ կոմպանի»-ն։ Քրիստենսենը նկարահանել է «Խորհրդավոր X» և «Վրիժառության գիշեր» ֆիլմերը, որտեղ եղել է նաև դերասան։
1921 թվականին Քրիստենսենը Շվեդիայում նկարահանում է «Վհուկներ» ֆիլմը, որը կառուցված է որպես գիտական տրակտատ՝ հիմնված միջնադարյան ձեռագրերի վրա։
1923 թվականին Բենիամինը Գերմանիայում նկարահանում է երեք ֆիլմեր, իսկ 1924 թվականին դառնում է Կառլ Դրեյվերի «Միխաել» ֆիլմի գլխավոր դերակատարը։ 1926 թվականից Բենիամինը աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հոլիվուդում, որտեղ նկարահանել է մի քանի ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր։
1939 թվականին վերադառնում է Դանիա, ինչից հետո նկարահանում է «Ամուսնալուծվածների երեխաները», «Երեխա», «Գնանք ինձ հետ տուն» և «Կինը բաց գույնի ձեռնոցներով» ֆիլմերը։
63 տարեկան հասակում Բենիամին Քրիստենսենը թողել է աշխատանքը կինոյում։ Մահացել է 1959 թվականի ապրիլի 2-ին Կոպենհագենում։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1913 — Խորհրդավոր X / Det hemmelighedsfulde X
- 1915 — Վրիժառության գիշեր / Hcevnens nat
- 1921 — Վհուկներ / Häxan
- 1923 — Հրեաների մեջտեղում / UnterJuden
- 1924 — Նրա կինը՝ անհայտ / Seine frau, die Unbekannte
- 1924 — Միխայել / Michael (որպես դերասան)
- 1925 — Վատ ձայնով կինը / Die frau mit dem scheechten Ref
- 1926 — Դիվային կրկես / The Devils Circus
- 1927 — Ծաղրում / Mockery
- 1928 — Տեսիլքների տունը / The Haunted House
- 1928 — Սարսափների տունը / The House of Horror
- 1929 — Ճուռակի բույնը / The Hawk's Nest
- 1929 — Յոթ ոտնահետք դեպի Աատանան / Seven Footprints to Satan
- 1929 — Խորհրդավոր կղզին / The Mysterious Island (տիտրերում նշված չէ)
- 1939 — Ամուսնալուծվածների երեխաները / Skils-missens born
- 1940 — Երեխա / Barnet
- 1941 — Գնանք ինձ հետ տուն / Gaamed mig hjem
- 1942 — Կինը բաց գույնի ձեռնոցներով / Damen med de lyse handsker
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #132758326 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Քրիստենսեն» հոդվածին։ |