Բենիամին (Բենո) Սիրակի Դարբինյան (1973 թ․ մայիսի 29, Երևան - 1992 թ․ մայիսի 17, Երասխավան), Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ։

Բենիամին Դարբինյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1973 թ․
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Երևան
Մահացել էմայիսի 17, 1992 թ․
Մահվան վայրԱրարատի մարզ, գ․ Երասխավան
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, {{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԾնողներԴարբինյան Սիրակ Հովհաննեսի, Շմավոնյան Թամարա Բենիամինի
Պարգևներ և
մրցանակներ

ՀՀ Արիության մեդալ

ԱՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ
ԱնդամությունՀՀ Երկրապահ կամավորականների միություն

Կենսագրություն խմբագրել

Բենիամին Դարբինյանը[1] ծնվել է 1973 թվականի մայիսի 29-ին, Երևանում։ 1980-1988 թվականներին սովորել է Մ․ Աբեղյանի անվան հ․ 3 դպրոցում։ 1988 թվականին՝ 8-րդ դասարանն ավարտելուց հետո, Բենիամինը լիարժեքորեն նվիրվում է ազատամարտին․ ընտանիքից թաքուն անդամագրվում է Հայոց ազգային բանակին (ՀԱԲ), ապա միանում է «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատին, չնայած նրան, որ ընդամենը 15 տարեկան էր[2]։ Ծնողների անվերջ և կայուն հորդորները ոչ մի ազդեցություն չեն ունենում պատանու վրա։ Հրամանատարը սկզբում նրան արգելում էր թեժ մարտերին մասնակցել, բայց Բենոն մշտապես ձգտում էր դրան, և երբ հրամանատարը տեղի է տալիս, նա ուրախությամբ մեկնում է մարտադաշտ։

Բենիամինը մասնակցել է Հադրութի, Մարտունու, Շահումյանի, Հաթերքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Բերձորի, Խնձորեսկի և Կոռնիձորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[3]։

1992 թվականին մասնակցում է Երասխավանի բարձունքի ազատագրմանը։ Մայիսի 15-ին, չհասցնելով հրաժեշտ տալ տանեցիներին, Գարեգին Նժդեհի անվան շտաբից մեկնում է Երասխավան, որտեղ երկու օր շարունակ կատաղի մարտեր են ընթանում։

Մայիսի 17-ի երեկոյան, երբ բարձունքն արդեն ազատագրված էր, դարանակալած թշնամու վերջին կրակոցից Բենոն զոհվում է։ 11 օր անց կլրանար նրա 19-ամյակը։

Բենիամինը թաղված է քաղաքային գերեզմանատան պանթեոնում (Թոխմախ), նրա շիրմաքարին փորագրված է․

«Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի․․․[4]»։

Բենիամինի հարազատ եղբայրը՝ Արան, և հորեղբոր որդին՝ Հովհաննեսը, իրենց որդիներին անվանակոչել են նրա անունով։

Պարգևներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Այվազյան, Հ. Մ. Այվազյան (2004). Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 760. ISBN 5-89700-023-9.
  2. Ասլանյան, Արփինե (05․06․1997). «Հայրենի հողի պաշտպանը». Հայք (927 ed.) (101): 6.
  3. Մկրտչյան, Գոհար (1997). «Անմահանալու իրավունք». Հայ զինվոր: 11.
  4. Ս․, Հ․ (28․07․1993). «Ծռերի զարմը՝ 15-ամյա ազատամարտիկը». Երկիր: 6.