Բելխատուվ
Բելխատուվ (լեհ.՝ Bełchatów), քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Լոձի վոևոդությունում, Ռակուվկա գետի ափին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 160, Լոձից՝ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Ընկած է լեհական Սերաձ պատմական մարզում։ Հիմնադրվել է XIV դարում, քաղաքի կարգավիճակ ստացել 1743 թվականին, 1870 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1925 թվականին վերստացել այն։ Լեռնահանքային արդյունաբերության խոշոր կենտրոն է. քաղաքից շուրջ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվում են գորշ ածխի հարուստ հանքավայր և «Բելխատուվ» ջերմաէլեկտրակայանը, որն ածուխով աշխատող ամենախոշոր էլեկտրակայանն է Եվրոպայում, տալիս է Լեհաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 20 տոկոսը[3]։ Ածխահանքում ու ջերմաէլեկտրակայանում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 8 հազար մարդ[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բելխատուվ | |||||
լեհ.՝ Bełchatów[1] | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Bełchatów County? | ||||
Մակերես | 34,63 կմ² | ||||
Բնակչություն | ▼54 338 մարդ (մարտի 31, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 44 | ||||
Փոստային դասիչ | 97-400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | EBE | ||||
Պաշտոնական կայք | belchatow.pl | ||||
| |||||
Քաղաքն զբաղեցնում է 34.63 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56 973[4], բնակչության խտությունը՝ 1 073,8 մարդ/կմ²[5][5][6][6][7]։
Խոհանոց
խմբագրելՊաշտոնապես Բելխատուվի ավանդական կերակրատեսակ է գրանցվել wyborowa krówka bełchatowska-ն, որը լեհական ազգային «կովիկ» (krówki) քաղցրավենիքի տեղական տարատեսակն է[8]։
Պատկերասրահ
խմբագրել-
PGE ընկերության գլխավոր գրասենյակը
-
Մարզադաշտը
-
Օլշևսկու դաստակերտը
-
Գրադարանը
-
Տեսարան ածխահանքից ու ջերմաէլեկտրակայանից
-
«Մայիսի 1» թաղամասը
-
«Բինկով» թաղամասը
-
«Էներգիա» մարզասրահը
-
«Պշիտոժե» թաղամասը
-
Ամենայն սրբոց եկեղեցին
-
Ադամ Միցկևիչի կիսանդրին
Անվանի անձինք
խմբագրել- Հարրի Հեֆթ (1925–2007), Աուշվիցի համակենտրոնացման ճամբարից փրկված և ԱՄՆ-ում պրոֆեսիոնակ բռնցքամարտիկ դարձած մարզիկ
- Մարտինա Տրայդոս (* 1989), ձյուդոիստուհի
- Ալեքսանդրա Գավորսկա (* 1995), վազորդուհի
Քույր քաղաքներ
խմբագրելԲելխատուվը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Belchatow;3875859.html
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/051011701011-0967647?var-id=1639616&format=jsonapi
- ↑ 3,0 3,1 Colgan, Jeff D.; Green, Jessica F.; Hale, Thomas N. (2021). «Asset Revaluation and the Existential Politics of Climate Change». International Organization (անգլերեն). 75 (2): 586–610. doi:10.1017/S0020818320000296. ISSN 0020-8183.
- ↑ Cytuj |tytuł = Wyniki badań bieżących - Baza Demografia - Główny Urząd Statystyczny |data dostępu = 2020-05-20 |opublikowany = demografia.stat.gov.pl |url = http://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx Արխիվացված 2018-12-26 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 «Bełchatów (Łódź) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância». Polska w liczbach (polonês). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-02-04 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
- ↑ «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Data for territorial unit 1001011.
- ↑ «Wyborowa krówka bełchatowska». Ministerstwo Rolnictwa i Rozwoju Wsi - Portal Gov.pl (լեհերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Portal Bełchatów» [Bełchatów - Partnership Cities]. Miasto Bełchatów [Bełchatów town council] belchatow.pl (լեհերեն). 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Myślenice - Miasta partnerskie» [Myślenice - Partnership Cities] (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայքը (in Polish)
- Geoportal miasta (m.in. granice miasta, granice osiedli, miejscowy plan zagospodarowania przestrzennego, ortomapy, parki, wody, punkty charakterystyczne powodzi itd.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելխատուվ» հոդվածին։ |