Հանրապետության հրապարակ (Բելգրադ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (այլ կիրառումներ)

Բելգրադի Հանրապետության հրապարակ (սերբ.՝ Трг републике / Trg republike), Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնական հրապարակներից մեկը։ Գտնվում է քաղաքի Ստարի Գրադ հատվածում։ Այստեղ են տեղակայված Բելգրադի մի շարք հայտնի հասարակական շինություններ, այդ թվում՝ Սերբիայի ազգային թանգարանը, Բելգրադի ազգային թատրոնը, Միխայիլ Օբրենովիչի հուշարձանը[1]։

Հանրապետության հրապարակ
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՍտարի Գրադ և Բելգրադ
Ստեղծում19-րդ դար
Անվանվել էհանրապետություն
Քարտեզ
Քարտեզ

Տեղայնք խմբագրել

Հրապարակը գտնվում է Բելգրադի կենտրոնական Տերազիե հրապարակից 100 մետր հեռավորության վրա, որին կապված է Կոլարչևա (երթևեկելի գոտի) և Իշխան Միխայիլի (հետիոտնային գոտի) փողոցներով։ Շատերը թյուրիմացաբար Հանրապետության հրապարակը համարում են քաղաքի կենտրոն։ Վասինա փողոցով կապվում է ամրոցի և Կալեմեգդան զբոսայգու հետ և Սրեմսկա փողոցով՝ Զելենի վենաց շրջանի և Նովի Բելգրադի հետ։ Հյուսիսից սահմանակից է Ստարի գրադ և Դորչոլ շրջաններին։

Պատմություն խմբագրել

 
Թատերական հրապարակը 1895 թվականին
 
Ներկայիս Հանրապետության հրապարակը

Ներկայիս հրապարակը ձևավորվել է 1866 թվականին Ստամբուլի դարպասը քանդելու և 1869 թվականին Ազգային թատրոնի կառուցման ժամանակ։ Դարպասը կառուցվել էր 18-րդ դարում ավստրիացիների կողմից և գտնվել է Միխայիլ Օբրենովիչի հուշարձանի և Ազգային թատրոնի շենքերի միջև։ Դարպասն անվանվել է դեպի Կոստանդնուպոլիս տանող ճանապարհի անունով։ Դարպասի առջև թուրքերը մահապատժի են ենթարկել մեղավորներին՝ «ռայաներին»։ Այս վայրում է Առաջին սերբական ապստամբության ժամանակ մահացու վիրավորվել սերբ ռազմական հրամանատար Վասա Չարապիչը։ Ի հիշատակ այդ տխուր իրադարձության՝ հրապարակին կից փողոցը և հարևանությամբ գտնվող հուշարձանը կոչվել են նրա անունով[1]։

Սերբական իշխանության հաստատումից և Ստամբուլի պատի քանդելուց հետո Ազգային թատրոնը եղել է տարածքի ամենամեծ շինությունը և 1945 թվականից հետո անվանվել է Pozorišni Trg (Թատերական հրապարակ)։ Հրապարակում աստիճանաբար սկսել են ի հայտ գալ ավելի շատ շենքեր, իսկ 1882 թվականին կանգնեցվել է արքայազն Միխայիլ Օբրենովիչի հուշարձանը։ Ներկայիս ազգային թանգարանի տեղում եղել է մեկ հարկանի շենք, որտեղ, ի թիվս այլ հաստատությունների, տեղավորված է եղել «Դարդանելի նեղուց» ("Dardaneli") ռեստորանը։ Շենքը քանդվել է և նրա տեղում 1903 թվականին կառուցվել է Գանձապետարանի շենքը (այժմ՝ Ազգային թանգարան)։ Ազգային թատրոնի կողքի փոքրիկ այգում է գտնվում "Kolarac" ռեստորանը և կինոթատրոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և դրանից հետո խմբագրել

1941 թվականի ապրիլի 6-ին գերմանական ռմբակոծման ժամանակ շատ շինություններ ավերվել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տրամվայի գծերը հանվել են և հրապարակը, որտեղ կարճ ժամանակահատված եղել է 1944 թվականին զոհված կարմիր բանակայինների գետնադամբարանն ու հուշարձանը, տեղափոխվել է (տեղափոխվել է Բելգրադի ազատարարների գերեզմանոց)[1]։ Ավելի ուշ այս հրապարակում կառուցվել է ամենաբարձր շենքը՝ «Մամուլի շենքը» որպես "City Restaurant" և միջազգային մամուլի կենտրոն։

Անվանում խմբագրել

Հրապարակի անվանումը բազմիցս դարձել է բանավեճերի առարկա։ Սերբիայի վերածնունդ կուսակցությունից Վուկ Դրաշկովիչն առաջարկել է հրապարակն անվանել Ազատության հրապարակ (Trg Slobode) այն բանից հետո, երբ հրապարակում ժողովրդավարության ցույցեր են տեղի ունեցել Սլոբոդան Միլոշևիչի 1990-ական թվականներին վտարելու համար[1]։ Մի խումբ թատերական ակադեմիկներ առաջարկել են վերականգնելհրապարակի բնօրինակ անունը՝ Թատերական հրապարակ (Pozorišni TRG) [2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Beograd: Trg Republike ne menja ime» (Serbian). Večernje novosti. 2013 թ․ հունվարի 11. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Umetnici: Trgu Republike vratiti stari naziv» (Serbian). Večernje novosti. 2013 թ․ հունվարի 3. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել