Բելառուսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված են չորս հուշարձաններ (2014 թվականի դրությամբ), որ կազմում է Բելառուսի հուշարձանների ընդհանուր թվի 0,4 %-ը։ Երեք հուշարձանները ցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով, իսկ մեկը բնության հուշարձան է, որը ճանաչվել է առանձնահատուկ գեղեցկության ու գեղագիտական կարևորության բնության ֆենոմեն (չափանիշ vii)։ Բացի այդ՝ 2014 թվականի դրությամբ Բելառուսի տարածքում գտնվող 10 օբյեկտներ համարվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ[1]։ 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը,որի կազմում էր այն ժամանակ Բելառուսը, ընդունում է Մշակութային ու բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիա[2]. Սակայն Բելառուսի տարածքում գտնվող առաջին հուշարձանն այդ ցանկում ընդգրկվում է միայն 1992 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 16-րդ նստաշրջանում, երբ Բելառուսն արդեն անկախ պետություն էր։
Ցանկ
խմբագրելՑանկում օբյեկտները ներկայացված են ըստ Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկման տարեթվի։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման տարեթիվ | Ցանկում ընդգրկման տարին | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Բելովեժյան թավուտ (բելառուս․՝ Белавежская пушча) |
Մոտակա քաղաք՝ Կամենեց Մարզ՝ Բրեստի (Լեհաստանի հետ համատեղ ) |
— | 1992, 2014 | 33 | vii | |
2 | Միրի ամրոց (բելառուս․՝ Мірскі замак) |
Գյուղաքաղաք՝ Միր Մարզ՝ Գրոդնոյի |
XVI-XVII դդ. | 2000 թվական | 625 | ii, iv | |
3 | Ստրուվեի աղեղ (բելառուս․՝ Дуга Струвэ) (5 կետ) |
Մարզեր՝ Գրոդնոյի, Բրեստի (Լատվիայի , Լիտվայի , Մոլդովայի , Նորվեգիայի , Ռուսաստանի , Ուկրաինայի , Շվեդիայի , Էստոնիայի հետ համատեղ) |
XIX դար | 2005 թվական | 1187 | ii, iii, vi | |
4 | Ռադզիվիլների ապարանքը Նեսվիժում (բելառուս․՝ Палацава-паркавы комплекс Радзівілаў у Нясвіжы) |
Քաղաք՝ Նեսվիժ Մարզ՝ Մինսկի |
XVI դար | 2005 թվական | 1196 | ii, iv, vi |
Նախնական ցանկը
խմբագրելՑանկում նշված են ըստ ընդգրկման տարեթվի։ Տվյալ ցանկում ներկայացված են Բելառուսի կողմից առաջարկված թեկնածուներ, որոնցից պիտի ընտրվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելիք հուշարձանները։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման տարեթիվ | Ցանկում ընդգրկման տարեթիվ | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ավգուստովի ջրանցք (բելառուս․՝ Аўгустоўскі канал) |
Մոտակա բնակավայր՝ Սոպոցկին Մարզ՝ Գրոդնոյի |
XIX դար | 2004 թվական | 1892 | i, iii | |
2 | Սոֆյայի տաճարը Պոլոցկում (բելառուս․՝ Сафійскі сабор) |
Քաղաք՝ Պոլոցկ Մարզ՝ Վիտեբսկի |
1030—1060 թթ. ամբողջական վերակառուցում՝ 1738—1750 թթ. |
2004 թվական | 1893 | i, ii | |
3 | Կամենեցի աշտարակ (բելառուս․՝ Камянецкая вежа) |
Քաղաք՝ Կամենեց Մարզ՝ Բրեստի |
1271—1288 թթ. | 2004 թվական | 1894 | i, ii, iii | |
4 | Բորիսոգլեբի տաճարը Գրոդնոյում (բելառուս․՝ Гродзенская Барысаглебская царква) |
Քաղաք՝ Գրոդնո Մարզ՝ Գրոդնոյի |
1183 թվական | 2004 թվական | 1895 | i, ii | |
5 | Սուրբ Նիկոլայի մենաստանը Մոգիլյովում (բելառուս․՝ Манастыр Св. Мікалая) |
Քաղաք՝ Մոգիլյով Մարզ՝ Մոգիլյովի |
XVII դար | 2004 թվական | 1896 | i | |
6 | Բրեստիամրոց (բելառուս․՝ Брэсцкая крэпасць) |
Քաղաք՝ Բրեստ Մարզ՝ Բրեստի |
1833—1842 թթ. | 2004 թվական | 1897 | i, ii, iii | |
7 | Գոմելի ապարանքային համալիր (բելառուս․՝ Гомельскі палацава-паркавы ансамбль) |
Քաղաք՝ Գոմել Մարզ՝ Գոմելի |
XVIII—XIX | 2004 թվական | 1898 | i, ii | |
8 | Պաշտպանական տիպի կրոնական կառույցներ Բելառուսում, Լեհաստանում ու Լիտվայում (բելառուս․՝ Абарончы храм) |
Մարզ՝ Մինսկի, Բրեստի | XVI դար | 2004 թվական | 1899 | i | |
9 | Անկախության պողոտա ճարտարապետական համալիր (բելառուս․՝ праспект Незалежнасці) |
Քաղաք՝ Մինսկ Մարզ՝ Մինսկի |
1940—1950-ական թթ. | 2004 թվական | 1900 | i | |
10 | Պելեսի փայտե եկեղեցիներ (բելառուս․՝ Палессе) |
Մարզեր՝ Գոմելի, Բրեստի | XVI դարից | 2004 թվական | 1901 | i, ii, iii |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Tentative» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2 декабря 2010-ին.
- ↑ «The States Parties - Belarus». unesco.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2 декабря 2010-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ կատեգորիայում։ |