Իլյիչ Բեգլարյան

հայ արձակագիր, առակագիր, հրապարակախոս
(Վերահղված է Բեգլարյան Իլյիչից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իլյիչ Գուրգենի Բեգլարյան (սեպտեմբերի 14, 1937(1937-09-14), Թալա, Հայաստան - հունվարի 17, 2019(2019-01-17)[1]), հայ արձակագիր, առակագիր, հրապարակախոս, 2007 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ, հասարակական գործիչ։

Իլյիչ Բեգլարյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1937(1937-09-14)
ԾննդավայրԹալա, Հայաստան
Վախճանվել էհունվարի 17, 2019(2019-01-17) (81 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր, առակագիր և հրապարակախոս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1991-2018 թվականներ
Ուշագրավ աշխատանքներՄահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո, Երևան, 2007, Զորավար Անդրանիկ (դյուցազնապատում), Երևան, 2008, Տիգրան Գևորգյան, Երևան, 2011։
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ«Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Զորավար Անդրանիկ» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 14-ին ՀԽՍՀ Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ Պետեկան մատակարարման համակարգում, եղել Պետմատի նախագահի տեղակալ։ 2003 թվականին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ակադեմիկոս։ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի նախագահն է։ 2006 թվականից հանդիսանում է Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրենը։ Ավելի քան երկու տասնյակ գրքերի հեղինակ է։

Ստեղծագործություն խմբագրել

 
Հուշատախտակ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի պատին

Իլյիչ Բեգլարյանը հեղինակ է բանաստեղծությունների («Տառապանքի անուրջներ», 1999, «Անկախության վիրակապը», 2003, «Արմատը՝ դառը, պտուղը՝ քաղցր», 2004), պոեմների («Բարեպաշտ թագավորը», 2005, «Նամակ առ Նադիր շահ», 2005), առակների («Առակն ու անառակը», 2004, «Առականի», 2008) ժողովածուների և փաստա-գեղարվեստական պատումների («Հայդուկներ», գիրք 1, 2001, «Այլախոհը», 2005, «Հայդուկներ», գիրք 2, 2005, «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո», 2007, «Զորավար Անդրանիկ», 2008, «Հաչաքարի բազեները», 2008, «Տիգրան Գևորգյան», 2011)։ Առավել նշանավոր են Իլյիչ Բեգլարյանի փաստա-գեղարվեստական պատումները, որոնցից «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո» պատումում հանգամանորեն ներկայացված է հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչ, զինատար հայդուկ Սևքարեցի Սաքոյի կյանքն ու գործունեությունը։ «Զորավար Անդրանիկ» պատումը գեղարվեստականորեն ներկայացնում է մեծանուն հայդուկապետի և ժողովրդական հերոսի կյանքն ու մղած ազատագրական մարտերը։ «Տիգրան Գևորգյան» պատումը պատմում է Հայաստանի առաջին հանրապետության նշանավոր հետախույզ Տիգրան Գևորգյանի արկածալից կյանքն ու գործունեությունը ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։

Պարգևները խմբագրել

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Տոհմածառիս արմատները (Արցախ-Խաչենից Իջևան-Թալա), Երևան, 1992, 126 էջ։
  • Սևքարեցի Սաքոն և նրա հող ու ջրի մարդիկ (Իջևանյան պատումներ), Երևան, 1999, 118 էջ։
  • Տառապանքի անուրջներ (բանաստեղծություններ), Երևան, 1999, 168 էջ։
  • Խավարն ու լույսը, Աստվածն էր իմ հույսը (ակնարկ), Երևան, 2000, 832 էջ։
  • Ջահել օրերի քաղցր երազներ (Իջևանյան պատումներ), Երևան, 2000, 153 էջ։
  • Անկախության վիրակապը (բանաստեղծություններ, խոհեր), Երևան, 2001, 160 էջ։
  • Հայդուկներ, գիրք 1, Երևան, 2001, 496 էջ։
  • Անկախության վիրակապը (բանաստեղծություններ, խոհեր), Երևան, 2003, 160 էջ։
  • Խավարն ու լույսը, Աստվածն էր իմ հույսը (ակնարկ), Երևան, 2003, 832 էջ։
  • Առակն ու անառակը (առակներ, քառյակներ, խոհեր), Երևան, 2004, 180 էջ։
  • Արմատը՝ դառը, պտուղը՝ քաղցր (բանաստեղծություններ, քառյակներ, խոհեր), Երևան, 2004, 224 էջ։
  • Այլախոհը, Երևան, 2005, 280 էջ։
  • Բարեպաշտ թագավորը (պոեմ), Երևան, 2005, 48 էջ։
  • Հայդուկներ, գիրք 2, Երևան, 2005, 496 էջ։
  • Նամակ առ Նադիր շահ (պոեմ), Երևան, 2005, 232 էջ։
  • Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո, Երևան, 2007, 304 էջ։
  • Առականի (միտք է տալիս միշտ առակը, որ դաս առնի անառակը), Երևան, 2008, 144 էջ։
  • Զորավար Անդրանիկ (դյուցազնապատում), Երևան, 2008, 532 էջ։
  • Հաչաքարի բազեները, Երևան, 2008, 56 էջ։
  • Քառյակներ, Երևան, 2008, 105 էջ։
  • Տիգրան Գևորգյան, Երևան, 2011, 456 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է Հայաստանի գրողների միության անդամ Իլյիչ Բեգլարյանը - Լուրեր Հայաստանից - Թերթ.am». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել