Խոնավություն, ցույց է տալիս ջրի պարունակությունը ֆիզիկական մարմիններում կամ շրջակա միջավայրում։ Խոնավությունը չափելու համար օգտագործում են տարբեր միավորներ, հաճախ համակարգից դուրս։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Խոնավությունը կախված է նյութի բաղադրությունից, իսկ պինդ մարմիններում, բացի դրանից, նաև կախված է ծակոտկենության աստիճանից։ Քիմիական կապերի պարունակությունը, ինչպես, օրինակ՝ հիդրօքսիդները, առանձնանում է միայն քիմիական քայքայման ժամանակ։ Ջրի բյուրեղային հիդրատը չի ընդգրկվում խոնավություն հասկացության մեջ։

Չափման միավորներ և «խոնավություն» հասկացության առանձնահատկություններ խմբագրել

  • Խոնավությունը սովորաբար բնութագրվում է ըստ ջրի քանակությանը նյութում, արտահայտված է տոկոսներով (%), կամ կախված է ծավալից (խոնավության զանգվածից)։
  • Խոնավությունը նաև կարելի է բնութագրել խոնավության պարունակությամբ, կամ բացարձակ խոնավությամբ՝ ջրի քանակությամբ։ Խոնավության նման որոշումը լայնորեն օգտագործվում է փայտի որակը գնահատելու համար։

Այս արժեքը ոչ միշտ է կարելի ճիշտ չափել, քանի որ որոշ դեպքերում հնարավոր չէ հեռացնել ամբողջ խտացված ջուրը և կշռել նյութը տվյալ գործողություններից առաջ և հետո։

  • Հարաբերական խոնավությունը բնութագրում է խոնավության քանակը՝ համեմատած թերմոդինամիկ հավասարակշռության վիճակում նյութի մեջ պարունակվող առավելագույն խոնավության հետ։ Սովորաբար հարաբերական խոնավությունը չափում են տոկոսներով՝ սկսած առավելագույնից։

Որոշման մեթոդներ խմբագրել

 
Կարլա Ֆիշերի տիտրատորը

Խոնավության աստիճանի սահամանումը շատ ապրանքների և նյութերի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Միայն որոշակի խոնավության ժամանակ, շատ նյութեր (հացահատիկ, ցեմենտ և այլն) կարող են ծառայել այն նպատակին, որի համար նախատեսված են։ Կենդանական և բուսական օրգանիզմների կենսագործունեությունը հնարավոր է միայն որոշակի խոնավության միջակայքերում և հարաբերական խոնավության պայմաններում։ Խոնավություն կարող է զգալի սխալներ կատարել առարկայի զանգվածը հաշվելու հարցում։ 5 % և 10 % խոնավություն պարունակող շաքարը կամ հացահատիկը չոր վիճակում այլ զանգված կունենան։ Խոնավության չափումը որոշվում է խոնավության չորացումամբ և խոնավության տիտրմամբ, ըստ Կարլ Ֆիշերի։ Այդ մեթոդները համարվում են առաջնային։

Օդի խոնավություն խմբագրել

Օդի խոնավությունը, դա մեծություն է, որը բնութագրում է երկրի մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները, որը հանդիսանում է եղանակի և կլիմայի կարևոր առանձնահատկություներից մեկը։ Օդի խոնավությունը երկրի մթնոլորտում զգալիորեն տատանվում է։ Այսպես՝ երկրի մակերևույթի վրա, բարձր լայնություններում ջրային գոլորշիները կազմում են միջինը 0.2%, իսկ արևադարձային լայնությունում՝ 2,5%: Օդի բացարձակ խոնավությունը, դա 1 մ ³ օդում գտնվող ջրային գոլորշիների քանակն է։ Սովորաբար բացարձակ խոնավության օգտագործման միավորն է գրամը հարաբերած մեկ խորանարդին՝ գ / մ ³: Օդի հարաբերական խոնավությունը (φ)։

Ջերմաստիճան t, °C −30 −20 −10 0 10 20 30 40 50 60 70 80 90 100
Մաքսիմալ բացարձակ խոնավություն fmax, (գ / մ ³) 0,29 0,81 2,1 4,8 9,4 17,3 30,4 51,1 83,0 130 198 293 423 598

Հարաբերական խոնավությունը հիմնականում արտահայտվում է տոկոսներով (%)։ Միջին հաշվով, երկրի մակերևույթի յուրաքանչյուր մետր քառակուսիում, օդը պարունակում է 28.5 կիլոգրամ ջրային գոլորշիներ։

Գրականություն խմբագրել

  • Усольцев В. А. Измерение влажности воздуха. — Л.: Гидрометеоиздат, 1959.
  • Берлинер М. А. Измерения влажности. — Изд. 2-е, перераб. и доп. — М.: Энергия, 1973.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 340