Տիտրաչափություն, քանակական վերլուծության եղանակների համախումբ, հիմնված է նմուշում հետազոտվող բաղադրիչի հետ փոխազդելու համար անհրաժեշտ ռեագենտի ճշգրիտ քանակությունը չափելու վրա։ Կիրառվում է նմուշում այդ բաղադրիչի պարունակությունը որոշելու համար։ Այդ նպատակով նմուշի լուծույթը (կամ գազային խառնուրդը) տիտրում են՝ աստիճանաբար ավելացնելով տիտրանտի ճշգրիտ հայտնի կոնցենտրացիա ունեցող լուծույթի (գազային խառնուրդի) հայտնի փոքր քանակություններ, մինչև տիտրման վերշնակետը։ Տիտրման վերջնակետը (համարժեք կետ)՝ հետազոտվող բաղադրիչի հետ փոխազդելու համար անհրաժեշտ տիտրանտի լուծույթի քանակությունը որոշում են լուծույթի կամ ավելի հաճախ ինդիկատորի գույնի փոփոխությամբ, նաև կառուցելով տիտրման կորը (լուծույթի կամ գազային խառնուրդի որեէ ֆիզիկական հատկության կախումը տիտրանտի ծախսված քանակից ցույց տվող կոր)։ Ըստ կիրառվող ռեակցիայի բնույթի տարբերում են օքսիդավերականգնող տիտրայում թթվահիմնային տիտրում, նստեցնող տիտրում, կոմպլեքսագոյացնող տիտրում են, ըստ տիտրման վերջնակետի որոշման եղանակի՝ գոյություն ունեն ցիաչաչափության, ամպերաչափության, կոնդուկտաչավւության, կուլոնաչափության (տե՛ս վերչուծության էլեկտրոքիմիական եղանակներ), ռադիոչափական տիտրում են, ըստ օգտագործվող ռեագենտի բնույթի՝ արծաթաչափություն, յոդաչափություն, պերմանգանատաչավւություն և այլն։ Տիտրումն իրականացնում են ծավալային կամ կշռային բյուրետների, տիտրման կորը գրանցող կամ տիտրումն ինքնաընդհատող (վերջնակետում) տիտրաչափերի օգնությամբ։ Տիտրաչափական եղանակի ընտրողականությունը կախված է տիտրանտի, տիտրման վերջնակետի որոշման և նմուշի նախնական վերամշակման եղանակների բնույթից։ Տիտրաչափական եղանակները աչքի են ընկնում փոքր աշխատատարությամբ, օգտագործվող սարքերի պարզությամբ և մեծ ճշտությամբ (հարաբերական սխալը սովորաբար մի քանի տասնորդական տոկոս է)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15