Արևադարձային ցիկլոն
Արևադարձային ցիկլոն, արևադարձային գոտում առաջացող ցիկլոն, որի ոլորտում դիտվում են փոթորկային քամիներ․ սովորաբար 20-25, երբեմն՝ 60-65, առանձին պոռթկումների դեպքում՝ 100 մ/վրկ արագությամբ։ Զարգանում է համարյա բացառապես օվկիանոսների և ծովերի վրա, ամեն կիսագնդի 5-20° լայնությունների տակ։
Տրամագիծը՝ մի քանի հարյուր կմ, շարժվում է 10-20 կմ/ժ արագությամբ, հյուսիսային կիսագնդում սկզբում՝ դեպի հյուսիսարևմտյան (հարավային կիսագնդում՝ հարավարևմտյան), ապա, սկսած 20-30° լայնություններից՝ դեպի հյուսիսարևելյան (հարավային կիսագնդում՝ հարավարևելյան)։ Ճնշումը կենտրոնում սովորաբար նվազում է մինչև 950-970 մբ, դիտվել են դեպքեր՝ 885 մբ։ Ուղեկցվում է ուժեղ հորդառատ անձրևներով և ամպրոպներով, կենտրոնում դիտվում են թույլ քամիներ, երկինքը պարզվում է («ցիկլոնի աչք»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 25)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձային ցիկլոն» հոդվածին։ |