Բարձրագույն ուսումնական հաստատությունները հին աշխարհում

Հին աշխարհում բարձրագույն ուսումնական հաստատությունները զարգացած էին շատ մշակույթներում՝ գիտական գործունեության համար ապահովելով ինստիտուցիոնալ շրջանակ։ Այս հնագույն կենտրոնները ֆինանսավորվում և վերահսկվում էին դատարանների կողմից․ կրոնական հաստատությունները հովանավորում էին եկեղեցական դպրոցները, վանական դպրոցները և մեդրեսեները։ Գիտական ինստիտուտները ֆինանսավորում էին թանգարանները, հիվանդանոցները և աստղադիտարանները։ Դրանք առանձնանում էին Արևմտյան ոճի համալսարաններից․ գիտնականների ինքնավար կազմակերպություններ էին, ի հայտ եկած միջնադարյան Եվրոպայում[1] և արդի ժամանակներում փոխառնվել էին այլ շրջաններում[2]։

Խճանկար Պոմպեյից (մ.թ.ա. 1-ին դար)։ Պատկերված է Պլատոնյան ակադեմիան

Եվրպա և Մերձավոր Արևելք խմբագրել

Հելլենիզմ խմբագրել

 
Արիստոտելյան դպրոց Գուստավ Սպանգենբերգի նկարը՝ արված 1880-ականներին

Պլատոնյան ակադեմիան (երբեմն հիշատակվում է որպես Աթենքի համալսարան)[3][4], հիմնվել է մ․թ․ա․ 387 թվականին Աթենքում (Հունաստան)՝ փիլիսոփա Պլատոնի կողմից և ընդմիջումներով գործել 916 տարի (529 թվականը)[5]։

Մ․թ․ա․ մոտ 335 թվականին Պլատանի ժառանգորդ Արիստոտելը հիմնադրեց Պերիպատետիկյան դպրոցը։ Դպրոցը դադարեց իր գործունեությունը մ․թ․ա․ 86 թվականին՝ Սուլլայի կողմից սովի, պաշարումների մատնվելու ընթացքում[6]։

Հելլենականության դարաշրջանում Մուսեյոն Ալեքսանդրիայում (ներառում էր Ալեքսանդրիայի գրադարանը) գիտության և տեխնիկայի ոլարտում դարձավ առաջատար հետազոտական ինստիտուտ։ Այն արգելվեց և այրվեց 216 և 272 թվականների, իսկ գրադարանը ոչնչացվեց 272 և 391 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Քրիստոնեական Եվրոպա խմբագրել

Կոստանդնուպոլսի համալսարանը, հիմնադրված 425 թվականին, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն պատրաստում էր շրջանավարտներ ղեկավար պաշտոնների կամ եկեղեցական ծառայության համար[7]։ Այն վերակազմավորվեց որպես ուսանողների ընկերություն 849 թվականին։

Արևմտյան Եվրոպայում վաղ միջնադարում եպիսկոպոսները հովանավորում էին եկեղեցական դպրոցներ, վանականները հովանավորում էին վանական դպրոցներ՝ գլխավորապես ուղղված հոգևոր կրթությանը։ Ըստ Եվրոպական եպիսկոպոսական դպրոցի ամենավաղ վկայության այն հիմնադրվել է 527 թվականին[8]։ Այս վաղ եպիսկոպոսական դպրոցները՝ կենտրոնացած կրոնական կրթության վրա 6-7-րդ դարերում ի հայտ են եկել Իսպանիայում և Գալլիայի մոտ քսան քաղաքներում[9]։

Ի հավելում այդ եպիսկոպոսական դպրոցների, կային նաև վանական դպրցներ՝ որտեղ կրթում էին վանականներ և միանձնուհիներ, ինչպես նաև ապագա եպիսկոպոսներ[10]։ 12-13-րդ դարերում դրանց մի մասը վերածվեց ինքնավար համալսարանների։ Վառ օրինակ է Փարիզի համալսարանը[11][12]։

Ասիա խմբագրել

Հին Հնդկաստան խմբագրել

Հիմնական բուդդայական վանքերը, հատկապես նրանք, որոնք Պաշպագիրիում, Նալանդաում, Վալաբհիում և Թաքսիլայում էին ներառում էին դպրոցներ, որոնք Հնդկաստանի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից էին։

Պուշպագիրի խմբագրել

Պուշպագիրիում դպրոցը հաստատվել է 3-րդ դարում։

Նալանդա խմբագրել

 
Նալանդա․ բարձրագույն ուսումնական հաստատություն Բիհարում[13][14] from 427 to 1197

Նալանդան հիմնադրվել է մ․թ․ա․ 5-րդ դարում՝ Բիհարում (Հնդկաստան)[15] և կանգուն է մնացել մինչև 1200 թվականը։ Նվիրված էր Բուդդայականության ուսուցմանը, բայց ուսանողներին սովորեցնում էին նաև արվեստներ, բժշկություն, մաթեմատիկա, աստղագիտություն, քաղաքականություն և ռազմական արվեստ[16]։

Կենտրոնն ուներ 8 առանձին մասեր, 10 տաճար, բժշկական դահլիճներ, դասասենյակներ, լիճ և այգի։ Ուներ ինը հարկանի գրադարան, որտեղ վանականները մանրամասն պատճենում էին գրքեր և փաստաթղթեր։ Ուսանողների համար կար կացարան, որտեղ դպրոցի ծաղկման շրջանում ապրում էին 10․000 ուսանող և 2․000 դասախոս[17]։

Արևելյան Ասիա խմբագրել

Չինաստանում հնագույն ակադեմիան՝ հայտնի Թայշուե անվամբ, հիմնադրվել է Հան դինաստիայի կողմից։

Ճապոնիայում Դաիգակուրիոն հիմանադրվել է 671 թվականին։ Աշիկագա Գակոն հիմնադրվել է 9-րդ դարում և կանգուն մնացել մինչև 1432 թվականը։

Հին Պարսկաստան խմբագրել

Գոնդիշապուրի ակադեմիան հիմնադրվել է 3-րդ դարում՝ Սասանյան թագավորության ղեկավարության ներքո։ 6-7-րդ դարերում կարևոր բժշկական կենտրոն էր և բարձրագույն կրթության մոդելի վառ օրինակ նախաիսլամական Իրանում[18]։ Երբ Աթենքի Պլատոնյան ակադեմիան դադարեց իր գործունեությունը (529 թվականին), որոշ հեթանոս գիտնականներ տեղափոխվեցին Գոնդիշապուր, չնայած մի տարի անց վերադարձան Բյուզանդիա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen C. Ferruolo, The Origins of the University: The Schools of Paris and Their Critics, 1100-1215, (Stanford, Stanford University Press, 1985) pp. 4-5 0-8047-1266-2
  2. Hilde de Ridder-Symoens (1994). A History of the University in Europe: Universities in the middle ages / ed. Hilde de Ridder-Symoens. ISBN 978-0-521-36105-7.
  3. Ellwood P. Cubberley (2004). The History of Education. Kessinger Publishing. էջ 50. ISBN 978-1-4191-6605-1.
  4. Howard Eugene Wilson (1939). Harvard Educational Review. Harvard University.
  5. C. Leor Harris (1981). Evolution, Genesis and Revelations: With Readings from Empedocles to Wilson. SUNY Press. էջ 31. ISBN 978-1-4384-0584-1.
  6. 336 BC: Furley 2003a, էջ. 1141; 335 BC: Lynch 1997, էջ. 311; 334 BC: Irwin 2003
  7. Constantinides, C. N. (2003). «Rhetoric in Byzantium: Papers from the Thirty-Fifth Spring Symposium of Byzantine Studies». In Jeffreys, Elizabeth (ed.). Teachers and students of rhetoric in the late Byzantine period. Ashgate Publishing, Ltd. էջեր 39–53. ISBN 0-7546-3453-1.
  8. Riché, Education and Culture, pp. 126-7.
  9. Riché, Education and Culture, pp. 282-90.
  10. Riché, Education and Culture, pp. 290-8.
  11. Pedersen, Olaf (1997). The First Universities: Studium Generale and the Origins of University Education in Europe. էջեր 130–31. ISBN 978-0-521-59431-8.
  12. The rise of universities. Cornell University Press. 1957. էջեր 12–16. ISBN 978-0-8014-9015-6.
  13. Altekar, Anant Sadashiv (1965). Education in Ancient India, Sixth, Varanasi: Nand Kishore & Bros.
  14. "Really Old School," Garten, Jeffrey E. New York Times, 9 December 2006.
  15. Altekar, Anant Sadashiv (1965). Education in Ancient India, Sixth, Varanasi: Nand Kishore & Bros.
  16. OpEd in New York Times: Nalanda University
  17. «Official website of Nalanda University». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  18. Salari, H. «University in Iran». paper. jazirehdanesh. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել