Բարլո Տեր-Մկրտիչյան (արմտ. հայ.՝ Պարլօ Տէր Մկրտիչեան, անգլ.՝ Barlow Der Mugrdechian, 1956, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ պատմաբան և հայագիտության դասախոս Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանում, վերջինիս Հայկական ուսումնասիրությունների ծրագրի և կենտրոնի տնօրեն[1][2]։ Դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ[2][3][4]։ Հետազոտությունների հիմնական առարկան հայ գրականությունն է[2]։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ հայոց պատմության, մշակույթի և գրականության վերաբերյալ[4]։

Բարլո Տեր-Մկրտիչյան
Ծնվել էԱՄՆ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, ուսուցիչ և գրող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո
Ալմա մատերԿալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։ Ավարտել է Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Այնուհետ մագիստրոսի աստիճան է ստացել Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի Մերձավորարևելյան լեզուների և մշակույթի բաժնից[3]։ Մագիստրոսական աշխատանքը եղել է հայոց լեզվի և գրականության շուրջ։ 1985 թվականից դասախոս է Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանում[3]։ 1991 թվականին մեծ դերակատարություն է ունեցել Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի միջև ուսանողների փոխանակման ծրագրի հաստատման գործում[3][4]։ Երկար տարիներ ղեկավարել է Հայ Օգնության Միության ամառային ուսումնական ծրագիրը Մասաչուսեթսում[4]։

1992-1995 թվականներին եղել է Սան Հոակինի հովտի հայ համայնքների խորհրդի նախագահ[4]։ 1993-1995 թվականներին եղել է Ֆրեզնոյի Սուրբ Պողոս առաքելական եկեղեցու ծխական խորհրդի անդամ[4]։ 2001-2004 և 2015-2017 թվականներին եղել է Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության («Society for Armenian Studies») նախագահ։ 1997-2003 թվականներին խմբագրել է Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության տեղեկագիրը[3]։ 1996-1997 թվականներին վարել է հայկական հարցերի և պատմության մասին «Հայ Թոք» («Hye Talk») հեռուստատեսային հաղորդումը[3][4]։ 1999 թվականի սեպտեմբերին Էջմիածնի Ազգային Եկեղեցական ժողովի կողմից պատվիրակ է ընտրվել, մասնակցել է Գարեգին Բ-ի ընտրությանը[3]։

Տիրապետում է հայերենին (գրաբար և աշխարհաբար), ռուսերենին, թուրքերենին, անգլերենին և ֆրանսերենին[4]։

Պարգևներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • "Anooshavan: the intrepid survivor" (Fresno, CA, 1995)
  • "David of Sassoun: Critical Studies on the Armenian Epic" (Fresno, CA: The Press at California State University, 2013)
  • A Festschrift, "Between Paris and Fresno: Armenian Studies in Honor of Dickran Kouymjian" (Costa Mesa, CA: Mazda Press, 2008)
  • "The Armenian Bible: a symposium celebrating the 1600th anniversary of the discovery of the Armenian alphabet and the translation of the Bible into Armenian" (Burbank, CA: Western Diocese of the Armenian Church, 2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Welcome». Fresnostate.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hovannisian, Richard G., ed. (2004). Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia. Costa Mesa, Calif.: Mazda Publ. էջ xiv. ISBN 1568591527.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Barlow Der Mugrdechian - Biography». CSUF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Bulbulian, Berge (2001). The Fresno Armenians : history of a diaspora community (1. ed., 2. print. ed.). Sanger, California: Word Dancer Press. էջեր 177–178. ISBN 188499539X.
  5. «Պարլօ Տէր-Մկրտիչեան մրցանակ». matenadaran.am. 2021 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.