Բարի Անսուորթ (անգլ.՝ Barry Unsworth, օգոստոսի 10, 1930(1930-08-10)[1], Wingate, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 4, 2012(2012-06-04) կամ հունիսի 5, 2012(2012-06-05)[2], Պերուջա, Իտալիա[3]), անգլիացի գրող, հայտնի է իր պատմական վեպերով։ Հրատարակել է 15 վեպ։ Երեք անգամ ներկայացվել է Բուքերյան մրցանակի։ 1992 թվականին ստացել է մրցանակը «Սրբազան սով» վեպի համար (անգլ.՝ Sacred Hunger):

Բարի Անսուորթ
անգլ.՝ Barry Unsworth
Ծնվել էօգոստոսի 10, 1930(1930-08-10)[1]
ԾննդավայրWingate, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 4, 2012(2012-06-04) (81 տարեկան) կամ հունիսի 5, 2012(2012-06-05)[2] (81 տարեկան)
Մահվան վայրՊերուջա, Իտալիա[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի համալսարան
ԵրկերSacred Hunger?
Մասնագիտությունգրող և վիպասան
ԱշխատավայրԱյովայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն

Կենսագրություն խմբագրել

Բարի Անսուորթը ծնվել է Վինգեյթում՝ Անգլիայի լեռնային գյուղերից մեկում, Դարեմի կոմսությունում, հանքափորի ընտանիքում։ Առաջին անգամ նրա հայրը 12 տարեկան էր, երբ հանք գնաց։ Սակայն, երբ դարձավ 19 տարեկան, մեկնեց Ամերիկայի Միացյալ նահանգներ, որտեղ ապրեց մի քանի տարի և Անգլիա վերադառնալուն պես զբաղվեց ապահովագրական գործունեությամբ[5]։

Բարի Անսուորթը 1951 թվականին ավարտել է Մանչեսթրի համալսարանը, ապրել է Ֆրանսիայում՝ դասավանդելով անգլերեն։

1960-ական թվականներին ճամփորդել է Հունաստան և Թուրքիա, դասախոսություններ է կարդացել Աթենքի և Ստամբուլի համալսարաններում։

1966 թվականին հրատարակել է իր առաջին վեպը։

1999 թվականին՝ որպես պրոֆեսոր, հրավիրվել է Այովայի համալսարան։

2004 թվականին Օհայոի Քենյոնի քոլեջում դասավանդել է գրականություն և գրավոր խոսքի զարգացում։

Կյանքի վերջին տարիներին ապրել է Իտալիայի Ումբրիի մարզի Պերուջա քաղաքում իր երկրորդ կնոջ հետ, որը ֆիննուհի էր։

2012 թվականին Անսուորթը մահանում է Իտալիայում թոքերի քաղցկեղից։

Վեպեր խմբագրել

  • The Partnership
  • The Greeks Have a Word For It
  • The Hide
  • Mooncranker's Gift
  • The Big Day
  • Pascali’s Island
  • The Rage of the Vulture
  • Stone Virgin
  • Sugar and Rum
  • Sacred Hunger
  • Morality Play
  • After Hannibal
  • Losing Nelson
  • The Songs of the Kings
  • The Ruby in her Navel
  • Land of Marvels

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.findagrave.com/memorial/91546155/barry-unsworth
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121625133 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://thebookerprizes.com/the-booker-library/books/sacred-hunger
  5. «Список книг и других произведений Барри Ансуорт (Barry Unsworth) Сортировка по году написания - LibreBook.me». librebook.me. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.