Բարինաս (իսպ.՝ Barinas), քաղաք Վենեսուելայում։ Նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է[2]։ 2021 թվականի տվյալներով նրա մետրոպոլիսային տարածքում, որը ներառում է նաև հարևանությամբ գտնվող Բոլիվար և Օբիսպոս համայնքները, բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է շուրջ 780.000[3]: Այդ ցուցանիշով Բարինասը երկրորդ տեղն է գրավում Անդերի տարածաշրջանում և առաջինը՝ լյանոսում, որի համար էլ ստացել է «Լյանոսի մայրաքաղաք» տիտղոսը։

Բնակավայր
Բարինաս
իսպ.՝ Barinas
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1577 թ.
Մակերես30 կմ²
ԲԾՄ187±1 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն873 962 մարդ (2018)[1]
Հեռախոսային կոդ0273
Փոստային դասիչ5201
Բարինաս (Վենեսուելա)##
Բարինաս (Վենեսուելա)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը 1577 թվականին հիմնել են իսպանացի գաղութաբնակները։ Հետագայում այն դարձել է գյուղատնտեսական շրջանի կենտրոն[2]։

1786 թվականից Բարինաս նահանգի վարչական կենտրոնն է։

1975 թվականին քաղաքում համալսարան է բացվել[2]։

2007 թվականի դեկտեմբերին Վենեսուելայի կառավարությունը Բելառուսի հետ համաձայնագիր է կնքել Բարինասում МАЗ բեռնատարների հավաքման համատեղ ձեռնարկություն (Fábrica Ensambladora de camiones «MAZVEN» C.A.) ստեղծելու մասին, որը տարեկան մինչև 10 հազար բեռնատար պետք է թողարկեր։ Սակայն վերահաս համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պայմանագրի իրականացումը դանդաղել է։ 2012 թվականի փետրվարին գործարանը կառուցված էր 78 %-ով[4]։ Հաջորդ տարվա ապրիլ ամսվա սկզբներին ձեռնարկությունը թողարկել է 37 բեռնատարից բաղկացած առաջին խմբաքանակը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. 2,0 2,1 2,2 Баринас // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 4. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2006.
  3. Cita web|url=https://sumate.org/AN_2020/circunscripciones_electorales_2020_tablas_y_mapas.pdf%7Ctítulo=Población(չաշխատող հղում) General INE (al 21/10/21)
  4. Венесуэла планирует начать производство белорусских грузовиков «МАЗ» для ВС страны Արխիվացված 2020-09-24 Wayback Machine // «Новости ЦАМТО» от 24 февраля 2012
  5. Сельхозпроизводителям штата Баринас переданы выпущенные на белорусско-венесуэльских СП грузовики МАЗ и тракторы «Беларус» // «БЕЛТА» от 7 апреля 2013

Արտաքին հղումներ խմբագրել