Բարբու Իսկովեսկու (ռումիներեն՝ Barbu Iscovescu, նոյեմբերի 24, 1816(1816-11-24), Բուխարեստ, Ռումինիա - հոկտեմբերի 24, 1854(1854-10-24), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հրեական ծագումով ռումինացի նկարիչ, գրաֆիկ։ Մասնակցել է 1848 թվականի Վալախիայի հեղափոխությանը։

Բարբու Իսկովեսկու
ռումիներեն՝ Barbu Iscovescu
Ի ծնեռումիներեն՝ Baruh Iehuda Iscovescu
Ծնվել էնոյեմբերի 24, 1816(1816-11-24)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1854(1854-10-24) (37 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Վալախիա
Դավանանքհուդայականություն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ստորագրություն
Изображение автографа
 Barbu Iscovescu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1816 թվականին Բուխարեստում, նկարիչ Հաիմ Իցկովիչի ընտանիքում։ Մանկությունից հորն օգնել է նրա աշխատանքում։ Երբ դրսևորվել են Բարբուի նկարչական ընդունակությունները, հայրն ուղարկել է նրան սովորելու[1]։ 1835-1842 թվականներին սովորել է Վիեննայում, ապա Փարիզում՝ Ֆրանսուա Պիկոյի և Միշել Դրոլինգի մոտ[2]։

Դեռևս Փարիզում Իսկովեսկուն ծանոթացել է արտագաղթած ռումինացի հեղափոխականների, մասնավորապես՝ Դանիել Ռոզենտալի և Հիլել Մանոախի հետ։ Իր ծանոթ հեղափոխականներից նա որոշակի ցուցումներ է ստացել Վալախիայում գաղտնի կազմակերպությունների գործունեության մասին, որոնք նպատակ ունեին Բալկաններում արթնացնելու հեղափոխական շարժումը։ Տուն վերադառնալով 1948 թվականի Դանուբյան իշխանությունների հեղափոխության նախօրեին՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել այդ շարժմանը։ Իսկովեսկուն նկարել է հեղափոխությաան եռագույն խորհրդանշանը, որը Բուխարեստի բնակիչները կրել են 1848 թվականի հունիսի 11-ին[3]։ Երբ ռուսական զորքերը մտել են Վալախիա և վերջ են դրել հեղափոխական շարժմանը, Իսկովեսկուն հեղափոխական իրադարձությունների շատ մասնակիցների հետ ստիպված է եղել լքելու հայրենիքը։ Սկզբում հաստատվել է Բրաշովում, ապա տեղափոխվել Բելգրադի մերձակայքում գտնվող Զեմուն քաղաք, այնտեղից էլ Փարիզ[4]։ Այնուհետև ռումինացի շատ արտագաղթյալների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ մնացել է մինչև իր կյանքի վերջը[1]։ Թաղված է իր հեղափոխական ընկերների հետ։

Ստեղծագործություն խմբագրել

Բարբու Իսկովեսկուն նկարել է իր ժամանակի հեղափոխականների դիմանկարներ[4]։ Դրանցից առավել հայտնի են Նիկոլաե Գոլեսկուի, Ավրաամ Յանկուի, Սիմոն Բալինտի, Դմիտրիե Բոլինտինյանուի դիմանկարները։ Նրա վրձնին են պատկանում նաև Միխայ Քաջի, Մատեյ Բասարաբայի, Կոնստանդին Մավրոկորդատի դիմանկարները[4]։ Իսկովեսկուն հայտնի է նաև իր բնանկարներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Исковеску, Барбу (Иуди)». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. М. Т. Кузьмина Искусство Румынии. 1966.
  3. Становление национальной классики: Культура народов Центральной и Юго-Восточной Европы в 20-70-е гг. XIX в. Наука, 1991. С. 189
  4. 4,0 4,1 4,2 Румыния в лицах. 1996

Գրականություն խմբագրել

  • M. Schwarzfeld, Jehudah Barbu Iscovescu, в Annuarul Pentru Israeliti, VIII, 118, Бухарест, 1884.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբու Իսկովեսկու» հոդվածին։