Բարբարա Ֆրիշմուտ

ավստրիական գրող

Բարբարա Ֆրիշմուտ (գերմ.՝ Barbara Frischmuth, հուլիսի 5, 1941(1941-07-05)[1][2][3][…], Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[4]), ավստրիացի ժամանակակից գրող և թարգմանիչ։

Բարբարա Ֆրիշմուտ
գերմ.՝ Barbara Frischmuth
2013 Barbara Frischmuth (9161049774).jpg
Ծնվել էհուլիսի 5, 1941(1941-07-05)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրԱլտաուսզե, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[4]
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ, արձակագիր և դրամատուրգ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունԳրացի համալսարան
Ժանրերվեպ
Պարգևներ
Կայքbarbarafrischmuth.at
Commons-logo.svg Barbara Frischmuth Վիքիպահեստում

Կյանք և գործունեությունԽմբագրել

Բարբարա Ֆրիշմուտը ծնվել է ավստրիական լեռնային առողջարանային վայրում՝ հյուրանոցի սեփականատիրոջ ընտանիքում։ Նրա հորը՝ Անտոն Ֆրիշմուտին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զորակոչել էին գերմանական բանակ։ 1943 թվականին նա մահանում է Արևելյան ճակատում՝ ԽՍՀՄ-ում։ Մայրը շարունակում է վարել տնային տնտեսությունը մինչև 1956 թվականը և նորից ամուսնանում։ Բարբարան սովորել է Բադ-Աուսզե (1948-1951) դպրոցում, Գմունդենի (1951-1955) մենաստանի դպրոց-ինտերնատում[6], Գրացի Իոհան Հենրիխ Պեստալոցցու անվան գիմնազիայում (1955-1959): 1959 թվականին նա ընդունվում է Կարլի ու Ֆրանցի անվան գրացյան ինստիտուտը, որտեղ սովորում է անգլերեն, թուրքերեն և հունգարերեն։ Նա սովորում է Էրզրումում Քեմալ Աթաթուրքի անվան դպրոցում՝ 1960-1961 թվականներին՝ ստանալով թոշակ։ 1964 թվականին Բարբարա Ֆրիշմուտը գնում է Վիեննա և այստեղ ուսումնասիրում է թուրքագիտություն, իրանագիտություն և իսլամ։ 1964 թվականից թողնում է ուսումն ու մինչև հիմա ապրում իր գրած ստեղծագործություններով և թարգմանություններով վաստակած գումարով։

Գրական ստեղծագործություններ Բարբարա Ֆրիշմուտը սկսել է գրել դեռևս ուսանողական տարիներին. ահդ ժամանակ սկսել են լույս տեսնել նրա առաջին բանաստեղծությունները։ 1960 թվականին ծանոթացել է ֆորում-շդատպարկի խմբի անդամների (գերմ.՝ Forum Stadtpark), նա նրանց խմբին էր հարել այն ժամանակից, երբ սովորել է Էրզրումում։ 1961 թվականի գարնան հավաքույթին Ֆրիշմուտն առաջինը հրապարակայնորեն կարդաց իր ստեղծագործությունը[7]։ 1962 թվականին նա անդամակցել է Գրացյան խմբին (գերմ.՝ Grazer Gruppe): Մի քանի անգամ եղել է արտասահմանում, այցելել Թուրքիա, Չինաստան (1982), Ճապոնիա (1990), Եգիպտոս, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և ուրիշ երկրներ։ 1976 թվականին, գտնվելով ԱՄՆ-ում, Ֆրիշմուտը երեք ամիս գրականությունից դասախոսություններ է կարդացել պոեզիայի մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել