Բարբարա Պոլաստրինի

իտալացի քաղաքական գործիչ

Բարբարա Մարիա Սիմոնետա Պոլաստրինի (իտալ.՝ Barbara Maria Simonetta Pollastrini, սեպտեմբերի 30, 1947(1947-09-30), Դարֆո Բոարիո Թերմե, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Պրոդիի երկրորդ կառավարության իրավունքների և հնարավորությունների հավասարության նախարար (2006-2008)։

Բարբարա Պոլաստրինի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բոկոնիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1947(1947-09-30) (76 տարեկան)
Ծննդավայր Դարֆո Բոարիո Թերմե, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա[1]
Ամուսին Renato Mannheimer?[2] և Pietro Modiano?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 30-ին Դարֆո Բոարիո Թերմե համայնքում՝ բուրժուական ընտանիքում։ Ավարտել է Բոկոնիի համալսարանը, դիպլոմային աշխատանքը գրել է Շառլ Ֆուրիեի մասին, հետագայում որոշ ժամանակ դասավանդել է համալսարանում։ Երիտասարդական ձախակողմյա շարժման վերելքի ժամանակ՝ 1968 թվականին՝ միացել է իտալացի մաոիստական կոմունիստների միությանը, որն ավելի հայտնի է իր կենտրոնական օրգանի Servire il popolo-ի («Ծառայել ժողովրդին») անվանմամբ, գլխավորել է դրա միլանյան բաժանմունքը, հետագայում տեղափոխվել Իտալական կոմկուսակցությունը։ 1980-ական թվականների վերջից սկսած Միլանում գլխավորում էր Իտալական Կոմունիստական Կուսակցությունը։

«Մաքուր ձեռքեր» գործողության շրջանակներում 1993 թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեղադրվել է ԻԿԿ-ի ապօրինի ֆինանսավորման մեջ, սակայն 1996 թվականի ապրիլի 16-ին լիովին արդարացվել է[3][4]։

1992 թվականից 1994 թվականներին Պատգամավորների պալատում անդամակցել է Ժողովրդավարական կուսակցության 11-րդ գումարման ձախակողմյա ուժին։ 2001 թվականի մայիսի 30-ից 2006 թվականի ապրիլի 27-ը եղել է Ձախակողմյա ժողովրավարներ-Ձիթապտղի ծառ կուսակցության 14-րդ գումարման անդամ է, իսկ 15-րդ գումարումից սկսած՝ Ժողովրդավարական կուսակցության անդամ։

2006 թվականի մայիսի 17-ից 2008 թվականի մայիսի 8-ը զբաղեցնում էր Պրոդիի երկրորդ կառավարության Իրավունքների և հնարավորությունների հավասարության նախարարի պաշտոնը[5]։

Ռոզի Բինդիի հետ միասին պատրաստել է օրինագիծ՝ հայտնի Diritti e doveri delle coppie conviventi անվանմամբ, որը կարգավորում էր դե ֆակտո ամուսնությունները՝ ներառյալ նույն սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, սակայն այն չի ընդունվում խորհրդարանի կողմից՝ մինչև 2008 թվականի արտահերթ ընտրությունները։ Նախագծի վերանայման ընթացքում արդարադատության նախարար Կլեմենտե Մաստելան դեմ քվեարկեց օրինագծին[3]։

2012 թվականի դեկտեմբերի 30-ին Միլան քաղաքում և Միլան շրջանում Ժողովրդավարական կուսակցության ներկուսակցական քվեարկության արդյունքում, հավաքելով 4527 քվե, հաղթել է ընտրությունները, իսկ 2013 թվականի փետրվարի 24-25-ին կատարված ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ընտրությունների տեղական կուսակցության ղեկավարը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին ամուսնությունը կայացել է սոցիոլոգ Ռենատո Մանհեյների հետ, երկրորդը՝ բանկիր Պիետրո Մոդիանոյի, որը SEA ընկերության տնօրենների խորհրդի գլխավորն էր և միլանական օդանավակայանների կառավարիչը։ 1999 թվականին տարել է հիստերէկտոմիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.theguardian.com/uk/2007/aug/24/iran.italy
  2. https://www.cinquantamila.it/storyTellerThread.php?threadId=POLLASTRINI%20Barbara
  3. 3,0 3,1 Giorgio Dell’Arti, Massimo Zanaria (2014 թ․ հուլիսի 30). «Barbara Pollastrini». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  4. «L'ex Ds paladina dei Dico» (իտալերեն). il Giornale. 2007 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Barbara Pollastrini (Barbara Maria Simonetta Pollastrini)». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Pd: primarie, a Milano Pollastrini la più votata» (իտալերեն). AGI. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Պոլաստրինի» հոդվածին։