Բարբարա Քինգսլովեր

ամերիկացի գրող և բանաստեղծ
(Վերահղված է Բարբարա Կինգսլովերից)

Բարբարա Քինգսլովեր(անգլ.՝ Barbara Kingsolver, ապրիլի 8, 1955(1955-04-08)[1][2][3], Աննապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող և բանաստեղծ։ 2010 թվականին արժանացել է «Օրանժ», Պուլիցերյան և Ամերիկյան գրական Փեն / Ֆոլքներ մրցանակի թեկնածու։

Բարբարա Քինգսլովեր
անգլ.՝ Barbara Kingsolver
Ծնվել էապրիլի 8, 1955(1955-04-08)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրԱննապոլիս, ԱՄՆ[4]
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծուհի, ակնարկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան և ԴեՊաու համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Poisonwood Bible? և Animal, Vegetable, Miracle?
Պարգևներ
Կայքkingsolver.com
 Barbara Kingsolver Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարբարա Քինգսլովերը ծնվել է Մերիլենդ նահանգի Անապոլիսե քաղաքում, 1955 թվականին տեղափոխվել է Կենտուկի նահանգ Կարլայլե քաղաք։ Երբ 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լեոպոլդվիլ, Կոնգո, որտեղ նրա հայրը աշխատել է առողջապահության ոլորտում[8]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, Կինգսլովերը ընդունվել է Հնդկաստանի Գրինկաստլերի Դեպաու համալսարանը, որտեղ ստացել է երաժշտական կրթաթոշակ, բայց հետո անցել է կենսաբանության դասընթացներ[9]։ Ուսման ժամանակ նա մասնակցել է Վիետնամի պատերազմի դեմ հանրահավաքների։ Ուսումը ավարտելուց հետո նա ընդունվել է Արիզոնայի համալսարանի ասպիրանտուրա, որտեղ ուսումնասիրել է տերմիտների սոցիալական կյանքը։

1980-ականներից սկսել է իր կարիերան, հրատարակվելով թերթերում և ամսագրերում։ Այդ ժամանակ նա ամուսնացել է Ջոզեֆ Հոֆմանի հետ, և 1987 թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1992 թվականին ամուսնալուծվել է, իսկ 1995 թվականին ամուսնացել է թռչնաբան Սթիվեն Հովայի հետ։ 2004 թվականից ամուսնու և դուստրերի հետ ապրում է Վիրջինյա նահանգի Վաշինգտոնի շրջանի ֆերմայում[10]։

Գրական կարիերա խմբագրել

Կինգսոլվերի առաջին վեպը` «The Bean Trees»-ը հրատարակվել է 1988 թվականին։ Դրանից հետո հրատարակվել են «Animal Dreams»-ը 1990 թվականին և« Pigs in Heaven»-ը 1993 թվականին, սակայն նրան մեծ ճանաչում է բերել «The Poisonwood Bible» վեպը, որը հրատարակվել է 1998 թվականին։ Այն պատմում է քրիստոնյա միսիոների կնոջ և չորս դուստրերի պատմությունը, որը ընտանիքը տեղափոխում է Կոնգո` Աֆրիկայում[8] քրիստոնեական առաքելության շրջանակներում։ Վեպը դարձել Է Հարավային Աֆրիկայի[11] գրքային ազգային մրցանակի դափնեկիր և առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակի՝ գեղարվեստական գրականության համար և ԱԱմերիկյան գրական Փեն / Ֆոլքներ մրցանակի[12][13]։ Նրա «Լակունա» վեպը, որը լույս է տեսել 2009 թվականին, 2010 թվականին արժանացել է «Օրանժ» մրցանակի[14]։

Մատենագրություն խմբագրել

Գեղարվեստական գրականություն խմբագրել

  • The Bean Trees, 1988
  • Homeland and Other Stories, 1989
  • Animal Dreams, 1990
  • Pigs in Heaven, 1993
  • The Poisonwood Bible, 1998
  • Prodigal Summer, 2000
  • Лакуна / The Lacuna, 2009
  • Flight Behavior, 2012
  • Mr Occam's Razor, 2018

Փիլիսոփայական խմբագրել

  • Small Wonder: Essays, 2002
  • High Tide in Tucson: Essays from Now or Never, 1995

Պոեզիա խմբագրել

  • Another America, 1992

Գիտահանրամատչելի գրականություն խմբագրել

  • Holding the Line: Women in the Great Arizona Mine Strike of 1983, 1989
  • Last Stand: America's Virgin Lands, 2002
  • Америка. Чудеса здоровой пищи / Animal, Vegetable, Miracle: A Year of Food Life 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Goodreads — 2006.
  5. https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/barbara-kingsolver
  6. 6,0 6,1 https://actualitte.com/article/112188/prix-litteraires/women-s-prize-for-fiction-un-double-pour-barbara-kingsolver
  7. Barbara Kingsolver y Hernán Díaz ganan Premio Pulitzer
  8. 8,0 8,1 Kerr, Sarah (1998 թ․ հոկտեմբերի 11). «The Novel As Indictment». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  9. «AT LUNCH WITH: Barbara Kingsolver; Termites Are Interesting But Books Sell Better». The New York Times (անգլերեն). 1993 թ․ սեպտեմբերի 1. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  10. Leonard, Tom (2009 թ․ նոյեմբերի 20). «Barbara Kingsolver: Interview» (անգլերեն). 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  11. «Awards & Honors | Barbara Kingsolver». www.kingsolver.com. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  12. «Past Winners & Finalists | PEN / Faulkner» (անգլերեն). www.penfaulkner.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  13. «1999 Pulitzer Prize Winners & Finalists».
  14. Mark Brown (2010 թ․ հունիսի 9). «Barbara Kingsolver's The Lacuna beats Wolf Hall to Orange prize» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Քինգսլովեր» հոդվածին։