«Բարբադորի բեմ» (իտալ.՝ Pala Barbadori) կամ «Աստվածամայրը նորածնի, հրեշտակների, Սուրբ Ֆրիդիանի և Սուրբ Ավգուստինի հետ» (իտալ.՝ Madonna col Bambino, angeli, san Frediano e sant'Agostino), իտալիացի նկարիչ Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի նկարը, նկարվել է 1438 թվականին, 208×244 սմ չափի կտավի վրա տեմպերա է։ Ներկայումս այն պահվում է Լուվրում։ Պրեդելլան երեք մասից բաղկացած 40×235 սմ չափի կտավի վրա նկարված տեմպերա է, պահվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի ութերորդ պատկերասրահում։

Բարբադորի բեմ
տեսակռետաբլո և գեղանկար
նկարիչՖրա Ֆիլիպպո Լիպպի[1][2][3]
տարի1437
բարձրություն208 սանտիմետր[4]
լայնություն244 սանտիմետր[4]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և փայտ
գտնվում էիտալական նկարներ, սենյակ 3
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին և Ուֆֆիցի
սեփականատերՖրանսիական պետություն և Ուֆֆիցի
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին և Սուրբ զրույց
հատվածն էPredella of the Barbadori altarpiece? և Madonna and Child with Angels and St Fredianus and St Augustine?
կայք
Ծանոթագրություններ
 Pala Barbadori (Filippo Lippi) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ֆլորենցիայի բնակիչ գվելֆ Հերարդո դի Բարտոլոմեո Բարբարոդին, 1429 թվականին կյանքից հեռանալով առանց ժառանգների, իր կտակակատարներին՝ Օրսանմիքելեի կապիտաններին, կտակում է իր կարողություններով «Սուրբ Հոգու» բազիլիկում կառուցել կապելլա՝ ի պատիվ Սուրբ Ֆրիդիանի։ Կապելլան կառուցված էր տաճարի հին խորանում։ 1433 թվականի հուլիսի յոթին որոշում կայացվեց տաճարում տեղադրել սրբապատկեր, որը նկարել է Ֆիլլիպո Լիպպին մոտավորապես 1437 թվականին[6]։ Սրբապատկերը գտնվում էր «Սուրբ Հոգու» բազիլիկում, մինչև 1810 թվականին Նապոլեոն Բոնապարտի զորքի ներխուժումը Տոսկանա, որից հետո այն մասնատվում և տեղափոխվում է Փարիզ։ 1815 թվականին նկարը վերականգնվել է, բայց տեղափոխության դժվարությունները հաշվի առնելով՝ սեփականատերերին չի վերադարձվել։ 1819 թվականին միայն պրեդելլան է վերադարձվել Ֆլորենցիա[6]։

Ստեղծագործություն և նկարի կերպարներ խմբագրել

Կտավը վերևի մասում բաժանված է երեք կամարների և սյուների՝ ակնարկելով տրիպտիխի (եռածալիկ նկար) ավանդական ձևը։ Ֆիլլիպո Լիպպին փոխեց Մաեստա պատկերագրությունը (Աստվածամայրը նորածնի հետ գահի վրա)՝ պատկերելով Աստվածամորը սրբապատկերի կենտրոնում կանգնած։ Աստվածամոր դիմաց ծնկի իջած աղոթելիս կանգնած են՝ ձախ մասում՝ սուրբ Ավգուստինը՝ կանաչ շուրջառով, սև թիկնոցով, աջ մասում՝ սուրբ Ֆրիդիանը՝ կամիր շուրջառով։ Նրանք իրենց ձեռքին ունեն եպիսկոպոսական գավազաններ։ Ենթադրվում է, որ աջ մասում՝ ճաղաշարքի ետևում թաքնված երիտասարդ վանականը ինքնանկար է։ Նկարչի կատարած մեկ այլ փոփոխություն էր նկարի աջ մասում պատուհանից երևացող լանդշաֆտը՝ ընդունված ոսկեգույն ֆոնի փոխարեն։

Ի սկզբանե սրբապատկերն ունեցել է պրեդելլա։ Այն բաղկացած էր երեք վահանակից, որոնց մեջտեղում պատկերված է հրեշտակ՝ Աստվածամորը իր մահվան մասին հաղորդելիս։ Ձախ մասում պատկերված է Սուրբ Ֆրիդիանի հրաշքը, որը քաղաքը փրկեց ջրհեղեղից՝ փոխելով Սերկիո գետի հոսանքը, և աջ մասում պատկերված է Սուրբ հոգու հայտնությունը սուրբ Ավգուստինին։ Որոշ պատկերագրական նորամուծություններ հավանաբար առաջարկվել են «Սուրբ Հոգի» վանքի ավգուստինացիների կողմից, որպեսզի ավանդույթը համաձայեցվի իրենց աստվածաբանական ուսմունքի հետ։ Որոշ քննադատներ կարծում են, որ պրեդելլայում նկատվում է Ֆրանչեսկո դի Ստեֆանոյի վրձինը՝ Պեզելլինո մականունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064421
  2. Vasari G. Les Vies des meilleurs peintres, sculpteurs et architectes (ֆր.)Paris: 1903. — Vol. 1. — P. 396.
  3. Vasari G. Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori (1568) (իտալ.)Firenze: 1568. — Vol. 1. — P. 387.
  4. 4,0 4,1 Joconde (ֆր.) — 1975.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.wga.hu/html/l/lippi/filippo/1430/8barbad.html
  6. 6,0 6,1 «Filippo Lippi. Pala Barbadori — Madonna col Bambino, angeli e santi (San Frediano e Sant'Agostino)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Gloria Fossi. Galleria degli Uffizi: arte, storia, collezioni : [итал.]. — Firenze : Giunti, 2001. — 335 p.
  • Giorgio Vasari. Fra Filippo Lippi : [итал.]. — Firenze : Giunti, 1997. — 63 p.
  • Chiara De Capoa. Arte e turismo: Manuale di storia dell'arte per la preparazione all'esame di abilitazione per guida turistica : [итал.]. — Интернет : Hoepli, 2013. — 300 p.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «La scheda ufficiale di catalogo». Polo Museale Fiorentino — Пределла Филиппо Липпи из запрестольного образа «Алтарь Барбадори» в официальном каталоге музеев Флоренции. (իտալ.)