Բարանովկա (Խոստայի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարանովկա
Բարանովկա (ռուս.՝ Барановка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Սոչի գետի աջ ափին, Պլաստունյան դարպասներ կիրճի նախամուտքի մոտ։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 23 կմ արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 6 կմ հյուսիս, ծովի մակարդակից 217 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բարանովկա | |||
ռուս.՝ Барановка | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1882 թ. | ||
ԲԾՄ | 217 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
Բնակչություն | 2270 մարդ (2010[3]) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 354055 | ||
ՍՎՏԲՀԴ | 3426942005 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2010 թվականի տվյալների, Բարանովկայում ապրում էր 2270 մարդ[3], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են բանջարեղենի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց և ակումբ։
Պատմությունը
խմբագրելԲարանովկան հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1882 թվականին։
19-րդ դարի վերջերին, Բարանովկայի հողատարածքները պատկանում էին Բարանովսկիների ազնվական ընտանիքին։ Սեփականատերերն այդ հողերը վարձակալությամբ սկսել են տրամադրել Օսմանյան կայսրությունից գաղթած հայերին, իսկ գյուղը կոչվել է Բարանովկա` հողատարածքի սեփականատերերի անունով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 309)։ |