Բատյա Գուր
Բատյա Գուր (եբրայերեն՝ בתיה גור, հունվարի 20, 1947 կամ սեպտեմբերի 1, 1947[1], Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին - մայիսի 19, 2005[1][2][3][…], Երուսաղեմ[4]), իսրայելցի վիպասան, գրող, գրական քննադատ, ակնարկագիր և մանկագիր։ Մասնագիտացած է դետեկտիվ ժանրում։
Բատյա Գուր եբրայերեն՝ בתיה גור | |
---|---|
Ծննդյան անուն | եբրայերեն՝ בתיה מאן |
Ծնվել է | հունվարի 20, 1947 կամ սեպտեմբերի 1, 1947[1] |
Ծննդավայր | Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին |
Վախճանվել է | մայիսի 19, 2005[1][2][3][…] |
Վախճանի վայր | Երուսաղեմ[4] |
Գերեզման | Հար Հայմենխոտ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, գրական քննադատ, ակնարկագիր, դաստիարակ և մանկագիր |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Աշխատավայր | Իսրայելի բաց համալսարան |
Batya Gur Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲատյա Գուրը ծնվել է 1947 թվականին Թել Ավիվում՝ Հոլոքոստից մազապուրծ եղածների ընտանիքում։ Երուսաղեմի հրեական համալսարանում ստացել է եբրայերեն գրականության մագիստրոսի աստիճան։ 1972-1975 թվականը ապրել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքում, որտեղ Հյուսիսային Կարոլիլանյի հրեական ակադեմիայում (ներկայումս՝ Բ'նայի Շալոմ դպրոց) դասավանդել է եբրայերեն և հրեական հետազոտություններ։ Մինչև 39 տարեկանում նա կգրեր իր առաջին դոտոկտիվ վեպը, նա դասավանդել է Հրեական համալսարանի միջնակարգ դպրոցում։ Նա նաև իսրայելական «Հաարեց» (եբրայերեն՝ הארץ) թերթի գրական քննադատն էր։ Մահացել է 57 տարեկանում՝ քաղցկեղից[5]։
Քննադատություն
խմբագրելԳուրի քրեական վեպերը նկարագրվել են որպես՝ «ավելի քիչ մահվան մասին, քան․․․ զորացման մասին, մտքի կյանքի մտածված հետազոտություններ»[5]։
Աշխատություններ
խմբագրելԱնգլերեն
խմբագրել- 1992 The Saturday morning murder: a psychoanalytic case (9780060190248)
- 1993 Literary murder: a critical case (9780060190231)
- 1994 Murder on a kibbutz: a communal case (9780060190262)
- 2000 Murder duet: a musical case (9780060932985)
- 2004 Bethlehem Road murder: A Michael Ohayon mystery (9780060195731)
- 2006 Murder in Jerusalem: A Michael Ohayon Mystery (9780060852948)
Եբրայերեն
խմբագրել- 1990 Սոված ճանապարհին կից (էսսեներ)
- 1994 Ես չէի պատկերացնի, որ դա այդպես կլինի
- 1998 Քարը քարի համար
- 1999 Լրտեսը տանը
- 2000 Ռեքվիեմ Երուսաղեմում խոնարհության և ապրելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120480433 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 New York Times obituary
- ↑ «Batya Gur». The Institute for the Translation of Hebrew Literature. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.