Բատիկ, կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա` ռեզերվի կիրառմամբ։

Հնդկուհիներ պատկերող բատիկ

Տարբեր տեսակի կտորների համար (մետաքս, բամբակ, բուրդ, սինթետիկ) կիրառվում է կտորին համապատասխան ներկ։ Հստակ գծերի ստացման համար կտորն ամրացվում է հատուկ ամրակներով, որը կոչվում է ռեզերվ (ռեզերվացված կազմ պարաֆինի, բենզինի կամ ջրային հիմքի վրա` կապված ընտրված տեխնիկայից, կտորից և ներկերից)։

Բատիկի տեխնոլոգիան հնուց ի վեր կիրառել են Ինդոնեզիայի, Հնդկաստանի ժողովուրդները[1]։ Եվրոպայում սկսվել է գործածվել 20-րդ դարից։

Ծագում խմբագրել

Բատիկ բառը (batik) ինդոնեզերեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է մոմի կաթիլ[2]։ Մեմբատիկ (membatik) բառը նշանակում է նկարել, ծածկել կաթիլներով։ Բատիկի տեխնիկան հիմնված է այն բանի վրա, որ պարաֆինը ռեզինե սոսինձ է։ Որոշ խեժեր և լաքեր, որոնք քսվում են կտորին, չեն թողնում, որ ներկը ներծծվի, կամ, ինչպես նկարիչներն են ասում, ներկից ռեզերվացնում են կտորի առանձին հատվածներ։

Տեխնոլոգիա խմբագրել

Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը, ազատ նախշանկարում։ Դրանք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով։ Բատիկի եղանակով ներկվում են նաև գործած և պտտած կտորները։

Տաք բատիկ խմբագրել

Տաք բատիկի պարագայում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր։ Դրանք քսում են հատուկ գործիքի օգնությամբ, որը կոչվում է չանտինգ[3]։ Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը, ինչպես նաև սահմանափակում են դրա տարածումը։ Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում։ Այս մեթոդը հիմնականում օգտագործվում է բամբակե գործվածքների դեպքում։ Աշխատանքն ավարտելուց հետո կտորի մակերեսին եղած մոմանյութերը հեռացվում են։ Նախշանկարման էֆեկտը ստացվում է ներկը շերտ առ շերտ տարածելու շնորհիվ։

Սառը բատիկ խմբագրել

Սառը բատիկը, որ կոչվում է նաև եվրոպական, հիմնականում կիրառվում է մետաքսի համար, չնայած կարող է կիրառվել նաև այլ տեսակի կտորների համար։ Սառը բատիկի տեխնիկայում օգտագործում են անիլինի հիմքով երկեր։ Այս դեպքում ռեզերվի դեր է կատարում հատուկ նյութը։ Այն կարելի է պատրաստել տնային պայմաններում, բայց կան նաև պատրաստի ռեզերվներ։ Սովորաբար կիրառում են թանձր` ռեզինային, և հեղուկ` բենզինի հիմքով։ Կան ինչպես գունավոր, այնպես էլ անգույն ռեզերվներ։ Սառը ռեզերվը տարածվում է կա'մ հատուկ գործիքների (բենզինային ռեզերվուարով ապակե խողովակներ), կա'մ տյուբիկների օգնությամբ, որոնք երկարացված քիթ ունեն։ Որպես կանոն, սառը բատիկը պահանջում է ավելի բծախնդիր և զգուշավոր աշխատանք, քանի որ այն, ի տարբերություն բազմաշերտ տաք բատիկի, ստեղծվում է մեկ շերտով։ Սառը բատիկի տեխնիկան ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ազատ նախշանկարելու և ստեղծելու բնապատկերային դեկորատիվ աշխատանքներ։ Մեկ հպման տեխնիկան թույլ է տալիս ստեղծել աշխատանքներ, որոնք նման են թաց ջրաներկի տեխնիկային։

Ազատ նախշաներկում խմբագրել

Ազատ նախշաներկման տեխնիկան լայն տարածում է գտել, քանի որ այն կրում է յուրաքանչյուր նկարչի դրոշմը. աշխատանքն այս դեպքում առանձնահատուկ է և չի կրկնվում, ինչը բնորոշ է ձեռքի աշխատանքին։ Բնական մետաքսի և սինթետիկ կտորների ազատ նախշաներկումը հիմնականում իրականացվում է անիլային ներկանյութերով` երբեմն որոշ խտանյութերի կիառմամբ, ինչպես նաև լուծողական նյութերով բացված յուղաներկերով։

Ազատ նախշաներկում` աղային լուծույթի կիրառմամբ խմբագրել

Այս եղանակի էությունն այն է, որ հենքի վրա ձգված կտորը, կախված նկարի բնույթից, կա'մ ներծծում են աղի ջրային լուծույթով և չորանալուց հետո ներկում, կա'մ նախշազարդումը կատարում են աղային լուծույթ պարունակող ներկերով։ Սրա շնորհիվ սահմանափակվում է ներկի ծորելը կտորի վրայով, հնարավորություն է տալիս նկարը ստանալ ներկը ազատ քսելու շարժումների միջոցով` փոփոխելով նկարազարդման տեսքն ու գույնի հագեցվածության աստիճանը։ Այս եղանակը կարելի է համադրել սառը բատիկի եղանակին։ Դրա համար նկարի որոշ հատվածներ մշակվում են ազատ նախշաներկման եղանակով` գրաֆիկական պատկերի ստացմամբ, իսկ ֆոնային ծածկույթը տարածվում է ռեզերվով սահմանափակված տարածքում։

Սիբորի տեխնիկա խմբագրել

Ծալավոր բատիկը կոչվում է սիբորի։ Եթե ավելի ճիշտ, սիբորին, ինչպես նաև նրա տարատեսակները, օրինակ` տայ-դայը, բատիկի տեսակներ չեն։ Սա ռեզերվային նկարազարդման այլ տեսակ է։ Այս դեպքում արդյունքը ստացվում է ծալքերով ներկելով։ Սիբոնի տեխնիկայում պատկերն ավելի կանխատեսելի է, քանի որ կտորը ծալվում է համապատասխան եղանակով։ Այս տեխնիկան ունի ճապոնական արմատներ։

Բանդան տեխնիկա խմբագրել

 
Երկգույն ներկումով շապիկ

Հանգուցավոր բատիկի (բանդան) տեխնիկան տայ-դայի հնդկական տարբերակն է։ Նրա տարատեսակներից մեկը` պլանգին, տարածված է եղել Հնդկաստանում։ Չներկված կտորը նախշի սխեմայով ծածկել են փոքր հանգույցներով` ամուր կապելով թելով։ Այնուհետև կտորը ներկել են և հեռացրել թելերը։ Արդյունքում ստացվել է սպիտակ պուտերով նախշ։ Անհրաժեշտության դեպքում այս եղանակով կտորը ներկվել է մի քանի անգամ` հեռացնելով նոր հանգույցները և ավելացնելով նորերը։

Մեր օրերում հանգուցավոր ներկումը ենթադրում է ավելի պարզ եղանակներ, օրինակ` շրջանաձև նախշը։ Չոր կտորի ներկման դեպքում ստացվում են ավելի հստակ սահմանագծեր, իսկ եթե կտորը խոնավ է` ավելի մեղմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Погадаев, Виктор. «Символ единения душ» — в «Вечерняя Москва», 30 декабря 1999
  2. Погадаев, Виктор. «Чудо батика» — в «Сударушка», № 5, 2001
  3. Погадаев В. А. Малайзия. Карманная энциклопедия. М.: Муравей-гайд, 2000, с. 224—225

Գրականություն խմբագրել

  • Искусство батика. — М., ООО Изд-во АСТ. 2001
  • Синеглазова М. О. Распишем ткань сами. — «Профиздат», М., 2001
  • Дворкина И. А. Батик. Горячий. Холодный. Узелковый. — М.: «Радуга», 2002, 2-е изд. — 2008.
  • Синеглазова М. О. Батик. — «МСП», 2004
  • Гильман Р. А. Художественная роспись тканей. — «Владос», 2004
  • Давыдов C. Батик: техника, приемы, изделия. — «АСТ-Пресс», 2005
  • Перелёшина И. А. Батик. От основ к импровизации. — СПб, «Паритет», 2007
  • Погадаев, Виктор А. «Магия батика» — в «Восточная коллекция», N 6 Москва: Российская государственная библиотека, 2002, 71-74.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բատիկ» հոդվածին։